Այսօր շատ է խոսվում ազատամարտիկներց շատերի ծանր սոցիալական վիճակի մասին:Շատ է խոսվում, որ վիրավոր,հաշմանդամ, զոհված ազատամարտիկների ընտանիքներից շատերը ունեն առավել մեծ ուշադրության կարիք պետության կողմից:Ասում ենք, որ ազատամարտիկներից շատերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքների ընտանիք պահելու համար: Ինչևե չանդրադառնամ պետության արած կամ չարածին.խոսենք թե մենք պետությանը կամ հասարակական կազմակերպություններին քննադատելուց առաջ հարց տվել ենք մենք,թե մենք ինչ ենք արել ազատամարտիկների համար?: Պարտադիր չե լինել մեծահարուստ նրանց մատից փուշ հանելու համար: Երբ քննադատում ենք մեծահարուստներին ՝ասելով,որ եկեղեցիներ են սարքում փոխանակ օգնեն ազատամարտիկների ընտանիքներին,ասում ենք,որ ամեն մեկս կարող ենք մեր ձևով դարմանել նրանց ցավերը?: Կասեք ինչպես?.ասեմ.կարող ենք մեր շրջապատում ապրող ազատամարտիկներին կամ նրանց ընտանիքներին օգնել կենցաղում: Օրինակ կարող ենք նրանց օգնել կենցաղային հարցերում,առանց ֆինանսական միջոցների:Կարող ենք օգնել մարդկանց,երբ ձմեռվա փայտ են բերում՝փայտը կոտորելով,որ նրանք գումար չծախսեն դրա վրա,կարող ենք ազատամարտիկի ընտանիքին օգնել այգին մշակելիս,օգնել զոհված ազատամարտիկի մորը տանը մաքրություն կատարելով ,կարող ենք վերջիվերջո մի բաժակ ջուր տալ ազատամարտիկին կամ նրա հարազատին,կարող ենք տրանսպորտում զիջել նրանց և այլն:Շատ պարզ օրինակներ կարելի է բերել,բայց կարևորը ցանկությունն է:Պետական այրերը իրենց հնարավորության սահմաններում արած կամ չարածի համար Արարչին պատասխան են տալու.մենք նույնպես,իսկ այդ օրը հաստատ,եթե ասենք մենք հարուստ չէինք դրա համար չենք օգնել,դա մեզ չի փրկի:

 

 

Տիգրան Մկրտչյան