Սիրելի ֆեյսբուքահայություն
Я старый солдат и не знаю слов любви
Իրականում, դժվարանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը հարյուրավոր նամակներին, գրություններին և զանգերին ի պատասխան: Անսահման հուզված էի ձեր ուշադրությունից և ջերմությունից, որն ճառագում են մարդիկ' անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից ՀՀ Նախագահի կողմից իմ վերանշանակման կապակցությամբ:
Իմ ընկերներ և ոչ այդքան, իմ համակիրներ ու քննադատները, ծանոթ և անծանոթ մարդիկ, դուք լիցքավորեցիք ինձ, քաջալերեցիք, գնահատեցիք և խոստովանեցիք, որ միասին դեռ աշխատանք ունենք անելու, ճանապարհ ունենք անցնելու:
Շնորհակալ եմ, որ դուք կաք:

 

Արմեն Աշոտյան