-Փորձեք տասը բալանի համակարգով գնահատել ձեր ցավի աստիճանը: Ինչքա±ն կլինի մոտավորապես:
-Երևի երեք:
Երե±ք: Իմ ներսի անկայունությունը դժվար թե կանգներ ամբողջ տասը բալանի համակարգի երեք թվանշանի վրա: Չէ± որ չէր չափվում իմ ֆիզիկանան անառողջությունը, այլ այն' ինչը խնամքով այսքան ժամանակ փորձում էի թաքցնել:
Հաճախ մեզ թվում է, որ կորցրածը կրկին չես կորցնի: Չէ± որ այն արդեն վաղուց է կորել, էլ ինչպե±ս կրկին կորցնես: Սակայն երբեք վստահ մի եղեք: Կյանքում անհավանական երևույթները շատ են: Որոշները կարող են նույնիսկ կործանել:
Ես քեզ կորցրած կրկին կորցրեցի: Ես իմ միակին կորցրեցի: Եվ հավատացեք այս անգամ ներսս ոչ թե տակնուվրա եղավ այլ կորավ, վերացավ: Իսկ հիմա ինչ-որ մեկը ուզում է տասը բալանի համակարգով չափել ներսիս ցավը, ինչ այլևս գոյություն չունի: Չկա այն քանզի կորավ հենց քեզ հետ, քեզ կրկին կորցնելու ճանապարհին:
Կներես: Ես ուժեղ չգտնվեցի: Ես պարզապես չկարողացա: Ես նույնիսկ չկարողացա չասել քեզ այն' ինչ չէի ուզում, որ դու իմանաիր: Ես քեզ թողեցի նույնիսկ ինչ ունեի ներսում: Եվ հավատա ես անկարող էի քո "Մոռացիր ինձ"-ին այլ պատասխան տալ' "Չեմ ուզում...":
-Դուք համոզվա±ծ եք, որ դա հենց երեքն է:
-Այո, անշուշտ:
-Գիտեք ես հաճախ եմ իմ հիվանդներին հենց տասը բալանի համակարգով խնդրում չափել իրենց ցավի աստիճանը: Բայց ոչ միշտ է, որ ցավը կարելի է չափել հենց այդ համակագով: Այն անցնում է տասի սահմանը, վերածվելով քսանի, երեսունի, քառասունի և այդպես շարունակ: Հիվանդները դա շատ լավ են գիտակցում: Սակայն այն միտքը, որ քո ցավը անցել է նշված բոլոր սահմանները կարող է կործանել: Փորձեք ինքնախաբեությամբ չզբաղվել, հավատացեք կգա մի օր, որ էլ ոչինչ չեք զգա, և հավատացեք դա շատ ավելի վատ է, քան սահմաններ անցած ցավը: