Թուրքերը մեր դամ սկսած 20րդ դարասկզբից մի զենք են օգտագործում: Ժամանակն է այդ զենքը մեր քարոզչական ռեսուրսներով իրենց դեմ օգտագործենք: Այդ զենքը իսլամն է: Ժամանակն է իսլամը հենց թուրքերի դեմ օգտագործելու: Նախ մեր մեջ կոտրենք չիմացությունը առ իսլամ ապա իսլամական աշխարհում մերկացնենք թուրքերին և ազերիներին: Նախ սկսենք նրանից,որ պետք չէ մահմեդական ասելով պատկերացնել թուրքին և բացասաբար տրամադրվել: Մահմեդականներ են նաև արաբները,պարսիկները,որոնք ցեղասպանության ժամանակ իրենց երկրներում ապաստան էին տալիս հարյուհազարավոր հայերի: Հետո էլ գաղափարական առումով մենք սխալ պատկերացում ուննենք իսլամի մասին,եթե թուրքերն ու ազիկները խաղաղ հայ բնակչությանը կոտորում էին ջիհադի քողի տակ դա դեռ չի նշանակում,որ նրանք ջիհադ էին իրականացնում: Ջիհադը դա մահմեդականի սրբազան դիմակայությունն է ամբողջ կյանքի ընթացքում ընդդեմ հակաիսլամական երևույթների,իսկ սրբազան պատերազմը՝ղազավաթը դրա մի մասնիկն է ընդամենը:Ղազավաթ իրականացնել չի նշանակում նախահարձակ լինել այլահավատի վրա ,երբ նրանից ֆիզիկական վտանգ չկա.ղազավաթը այն ժամանակ պետք է իրականացվի,երբ իսլամի կամ մահմեդականների կյանքին վտանգ է սպառնում,նույնիսկ այդ ժամանակ ղուրանում մարդասիրական նորմեր կան գերի կանանց,երեխաների,ծերերի մասին: Այսպիսով տեսանք,որ թուրքերը ոչ միայն ղազավաթ չեն իրականացրել,այլև հակաիսլամական քայլեր են կատարել: Եթե նրանք նույնիսկ բռնի կերպով մեկին մահմեդականացնում են դա էլ է սխալ ըստ իսլամի,որովհետև ղուրանում գրված է,որ այլակրոնի հանդիպելիս պատմիր նրան Ալլահի մաիսն,եթե չընդունի ապա ասա խաղաղություն քեզ ու գնա.ոչ մի խոսք բռնի մահմեդականցման մասին: Մի մեծ սխալ էլ ունեն թուրքերը, որի համար մահմեդական աշխարհը կարող է նրանց դեմ դուրս գալ.դա պանթուրքիզմն է,այսինքն մարդկանց ըստ էթնիկ պատկանելության ստորադասելն ու գերադասելը: Իսլամում ազգային հարց կոչվող խնդիր չկա: Ղուրանում ասվում է,որ բոլոր մահմեդականները եղբայր են և իսլամի միասնական ազգն են կազմում՝ումման: Նրանք այլ մահմեդական ազգերի ևս ճնշում և ստորադասում են՝ ստորադասելով ումման: Այսպիսով հասկացանք,որ թուրքերը ինչքան էլ ուզենան քողարկվել իսլամի դրոշի ներքո,միևնույնն է թուրք ազգայնականության ականջները երևում են: Դե օգտագործենք նրանց սխալները իրենց դեմ: