Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն սենսացիոն հայտարարություն է արել: Վերջինս հեռուստաեթերում, ուղիղ եթերով ասել է, որ խորհրդարանում քննարկվում է նախագահ ընտրելու լիազորությունը Գերագույն ռադային փոխանցելու հարցը: Ըստ Տիոշենկոնի փորձ է արվում ժողովրդից ընտրելու իրավունքը խլելու հարցը: Նախկին վարչապեը նշել է, որ այսօրվա դրությամբ խորհրդարանում ներկայացված է ամբողջ օլիգարխիան, և հենց այդ մարդիկ են քննարկում տվյալ հարցը: Այս հայտարարությունն ինչպես քիչ առաջ նշեցի սենսացիոն է, ուշագրավ: Ասեմ ավելին ոչ միայն մեկ իմաստով:
Նախ, եթե սա ճիշտ է, ապա դե ֆակտո հեղաշրջման արդյունքում իշխանության եկած մարդիկ հերթական անգամ ոտնատակ են անում այդ երկրի սահմանադրությունը: Այլևս այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում ամենաթողությունը կառավարման համակարգում հասել է ծայրահեղության:
Երկրորդ' եթե սա ճիշտ է ապա, հետաքրքիր է իմանալ թե այդ ինչու է այս հարցում մտահոգություն հայտնում հենց Տիմոշենկոն: Եթե ես չեմ սխալվում, իսկ այս դեպքում հաստատ չեմ սխալվում, այսօրվա դրությամբ կառավարման լծակներն, առնվազն դրա «իրավական» մասով, Տիմոշենկոյի թիմակիցների ձեռքում է: Այդ երկրի նախագահի պաշտոնակատարն ու Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ինչպես նաև Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը Յուլիա Տիմոշենկոյի ամենամտերիմ մարդիկ են: Տեսեք այս երկրոդ հարցից էլ բխում է ևս երկու հարց:
Որո՞նք են Տիմոշենկոյի' նման հայտարարության դրդապատճառները: Առաջին հավանական տարբերակը հետևյալն է' Տիմոշենկոն հասկանում է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները երկիրը փաստացի տանում են դեպի կործանում և զոհաբերում է բոլորին' իրեն տարանջատելով վերջիններիս գործողություններից: Կարճ ասած թիմակիցներից ոմանց «քցելով»'փորձում է բարձրացնել սեփական հեղինակությունն ու ներկայացնել սեփական անձը որպես այլընտրանքային ուժ, որը կկարողանա կարգուկանոն հաստատել երկրում: Երկրոդ տարբերակն էլ այն է, որ սրանով Տիմոշենկոն փորձում է հեղինակազրկել նախագահի ամենահավանական թեկնածու Պորոշենկոյին' պիտակավորելով օլիգարխներին: Այլ կերպ ասած գործողությունների դրդապատճառը մեծ հաշվով նույնն է ինչ վերընշված առաջին տարբերկում . սեփական հեղինակության բարձրացման հարցը և դրանից բխող հավակնությունները:
Մեծ հաշվով բարդ է Տիմոշենկոյին ամբողջությամբ հասկանալը, բայց ամեն դեպքում մենք փորձեցինք որոշակի ենթադրություններ անել: Կարծում եմ մոտ օրերս շատ հարցերի շուրջ լույս կսփռվի:
Այնպես որ սպասենք իրադարձությունների զարգացմանը:

 

 

Հակոբյան Տիգրան