Մայրս մահացավ նախքան իմ հաջողության հասնելը: Հիշում եմ, տաս տարեկան էի: Մեր բնակարանը վերևի հարկում էր: Սարսափելի ցուրտ էր: Ներքևից ինձ ընկերներս էին կանչում, որպեսզի թափառեինք փողոցներով: Իսկ մայրս ինձ դուրս չէր թողնում: Ես կատաղում էի և բղավում նրա վրա: Նա լուռ տանում էր իմ բղավոցները և այդպես փրկեց կյանքս...
Հասկանու՞մ եք՝ իմ այդ երեք ընկերները, որոնք կանչում էին ինձ թափառելու, այևս չկան: Նա ցանկանում էր, որ ես ուշ ժամերի փողոցում չլինեմ, այլ դասերս անեմ: Ու հենց նրա շնորհիվ է, որ ես այսօր նստած եմ այստեղ և խոսում եմ Ձեզ հետ: Ամեն բան շատ պարզ է...այնպես չէ՞:
Իսկ մենք այնքան մոռացկոտ ենք:
Արթուր Հայրապետյան