Ժամանակը չէ՞, որ մենք էլ ունենանք սեփական աշխարհաքաղաքական դպրոցները, որտեղ կմշակվեն մեր աշխարհաքաղաքական կոդերը, կուսումնասիրվի Հայաստանի աշխարհաքաղաքական պոտենցիալը, կմշակվի նոր մոտեցում տարածաշրջանային ուժերի նկատմամբ, կվերաիմաստավորվեն ուժերի բալանսի կամ ստատուս-քվոյի կոնցեպցիաները: Հատկապես, որ Թուիայում կա Դավութօղլու, ով մեծ խաղ է սկսել այդ տիրույթում: Անիմաստ կայքեր բացելու, դրանք տափակ ու դիլետանտական նյութերով բտելու փոխարեն՝ այսպիսի հարցերին կարելի է ուշադրություն դարձնել: Կարող է նաև սրա մասին մտածել ԱԳՆ-ն, հասկանալի է, որ փող չկա, բայց մի երկու հոգի որ քիչ գնան անբովանդակ գործուղումների կամ տուրնեներ կազմակերպեն, այդ փողը կլինի: Իսկ որ ԱԳՆ-ում կան մարդիկ, ովքեր կարող են լավ մտքեր հղանալ, դրանում չեմ կասկածում:
Արման Սահակյան