Պետք է նկատել, որ նրանց հարսանեկան մատանիները իրենց յուրօրինակությամբ չեն զիջում իրենց կանանց մատանիներին. դե իհարկե, Հոլիվուդում սիրում են տարբերվել բոլորից. դե ինչ, եկեք ուսումնասիրենք նրանց մատանիները:
Ջոնի Դեպ
Ջոնի Դեպը իր նշանադրության մատանին ցուցադրեց «Առավելություն» ֆիլմի պրեմիերայից առաջ: Դերասանը հաստատեց իր և Էմբեր Հերդի հարաբերությունների մասին լուրերը:
Ջասթին Թիմբերլեյք
Ջասթինն ու Ջեսիկա Բիլը ամուսնացան 2012 թվականին: Նրա և կնոջ հարսանեկան մատանին պատրաստվել է հատուկ պատվերով՝ Լաս Վեգասի ոսկերիչների կողմից:
Հյու Ջեկման
Հյու Ջեկմանը շատ միջոցառումների կրում է իր հարսանեկան մատանու կրկնօրինակը: Նա ամուսնացել է 1996 թվականին. դա նրա 4-րդ ամուսնությունն էր, հետևաբար սա նրա հարսանեկան 4-րդ մատանին է:
Չենինգ Տատում
Նա նույնիսկ հասցրել է կորցնել իր հարսանեկան մատանին: Այդ ժամանակ նա կնոջ խնդրանքով մատին թել էր կապել, որպեսզի աղջիկները հիշեին, որ նա ամուսնացած է:
Օլիվիե Մարտինես
Հոլի Բերրիի ամուսինը մշտապես կրում է իր մատանին: Իսկ նրա կինը այնքան հաճախակի չի կրում մատանին, որ բաժանության մասին լուրեր են սկսում տարածվել:
Ադամ Սենդլեր
Նա ամուսնացել է 2003 թվականին, այժմ նա իր կնոջ՝ դերասանուհի Ջեկի Տիտոունի հետ մեծացնում է երկու դուստրերին:
Բրետ Փիթ
Թեև նա դեռ պաշտոնապես ամուսնացած չէ Ջոլիի հետ, սակայն նրանք երկուսն էլ կրում են բավականին հետաքրքիր նշանադրության մատանիներ: