Կուտակայինը որպես ներկա իշխանությունների համար փորձաքար
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը' «Կենսաթոշակային փոփոխությունների մի քանի տարբերակ կա։ Փորձենք ուրվագծել դրանք։
1. Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ Հայաստանում այնուամենայնիվ ներդրվում է, սակայն վերաբերում է բացառապես շուկա նոր մուտք գործող աշխատողներին։ Չիլիում հենց այդպես էլ արվել է՝ համակարգը ներդնելու պահին այն չի վերաբերել այդ պահին աշխատողներին, այլ միայն այն երիտասարդներին, ովքեր առաջին անգամ են մուտք գործել աշխատաշուկա»:
2. Պարտադիր կուտակային համակարգ կներդրվի ու կվերաբերի 1974թ. հետո ծնվածներին, սակայն որոշ մեղմացումներով։ Մեղմացում, օրինակ, կարող է լինել այն, որ բոլոր երիտասարդներին հնարավորություն տրվի վերցնել իրենց կուտակած միջոցները 10-15 տարի անց։
3. Պետության դերը էականորեն կարող է մեծացվել՝ կուտակային բաղադրիչի պահպանման պարագայում։ Նմանատիպ մի տարբերակ էլ առաջարկել էր ՀԱԿ-ը 2010-ին՝ կենսաթոշակային բարեփոխումների իր ծրագիրը ներկայացնելիս։ Սա կենսաթոշակային համակարգը գերազանցապես պետական մի բան էր դարձնում, ինչն աշխարհում բավականին տարածված է։
4. Կարելի է ընդհանրապես հրաժարվել կուտակային համակարգից ու անցում կատարել հին՝ սերունդների համերաշխության սկզբունքին՝ հարկերի բարձրացմամբ»։
Դժվար է ասել պետությունը որ տարբերակը կընտրի, սակայն այստեղ արդեն պետք է հաշվի առնել մի իրողություն. խնդիրը դուրս է եկել պետական վերահսկողության տարածքից և նաև դարձել հանրային վերահսկողության առարկա, ի դեմ ԴԵՄ ԵՄ շարժման: Ասել է, թե պետությունն ինչ տարբերակ էլ ընտրելու ցանկություն ունենա, այն նախ պետք է համաձայնեցնի նաև հանրության հետ երկիրը ցնցումների դուռը չբերելու համար, որոնք այսօր էլ շարունակում են մնալ ակտուալ և օրակարգային, իհարկե, երբ հարցին նայում ենք միայն ներպետական ֆոնի վրա, թեև այն նաև միջպետական հարթություն է բարձրացել գոնե մեր ռազմավարական գործընկերոջ մակարդակով' հնարավոր ցնցումները որպես հետևանք աչքի տակ ունենալով ու այդ ցնցումների շահարկման հեռանկարի շուրջ վերջինիս մտահոգությունների բավական ուղիղ տեքստով արտահայտմամբ: Այլ խոսքով ասած, Կուտակայինը դարձել է այն փորձաքարը, որն այսօր հայտնվել է նաև Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Եթե այն բերի ցնցումների, իսկ դա էլ օգտագործվի տեղի Արևմտյան հինգերորդ էշելոնի համար, ապա չի բացառվում, որ այն նկատվի <<մեր հոգուն ու սրտին խորթ>>, եթե նաև նայենք, որ վերջինիս հեղինակներից ամենակարկառունը Մոսկվայի համար Արևմուտքի մարդ համարվող Տիգրան Սարգսյանն է, և իր խոստման համաձայն Մոսկվան ռեալ միջամտի ու հանգստացնի ամեն բան, իսկ դրանով իսկ դրանից հետո պարզապես լուծի նաև ներկայիս գործող իշխանությունների հարցը որպես <<հնոտի>> քաղաքական ձեղնահարկ ուղարկելով' հատկապես, որ Մոսկվան այս պահին ընդգծված ժողովրդասիրության ակղենտացիա է դրել իր քաղաքականության մեջ ու հարկ եղած դեպքում չի վարանի իրեն, իսկ պաշտոնական ձևակերպմամբ' ժողովրդին, ոչ պիտանի իշխանությւոններին ասպարեզից հեռացնելով: Այս հեռանկարների համատեքստում չի բացառվում, որ պետությունը կընտրի երրորդ և չորրորդ տարբերակների միջև:

 

 

Հարություն Հարությունյան