Պետք չի թուրքական դրոշները այրել , հիշել Թալիաթի պոռնիկ մորը , կամել շունչներս պահած սպասենք ԱՄՆ-նախագահի ելույթին . Ցեղասպանությունը արդեն աշխարհի կողմից ճանաչված փաստ է և ինչպես դիպուկ նշեց առաջին նախագահը դա կոնկրետ քաղաքական ծրագիր էր , պետք չէ բարոյականության տեսանկյունից նայել հարցին . << թուրքերը վատն են արնախում են , բոբո են , եկան սենց արեցին նենց արեցին մեզ >> : Պարզապես կոնկրետ քաղաքական ծրագիրը ակնկալում է կոնկրետ քաղաքական պատասխան , որը մեր մոտ կամ բացակայում է կամ էլ ոչ այնքան հասուն է : Սկսած Բեռլինի կոնգրեսից մինչև մեր օրերը : Բեռլինի վեհաժողովում տասնյակ պատվիրակությունների շարքում մենակ Հայաստանն էր հոգևորական ներկայցնում , Փարիզի վեհաժողովում ունեինք ոչ այնքան հասուն երկու պատվիրակություն , որոնք դեռ Հայսատնը չստացած այն չէին կարողանում կիսել , մի խոսքով մեր անսպառ բարոյականությամբ մտել էինք մեծ քաղաքականություն : Դեռ հասկանալի է չէին կարողացել կանխատեսել , կանխել , կամ էլ կանխատեսել էին լուրջ չէին վերաբերվել , որը Համիդյան ջարդերից հետո պարտավոր էին անել , բայց հետևանքների վերացմանը ու փոխհատուցմանը այդքան ոչ հասուն տգետ քաղաքականություն ցուցաբերելը արդեն խայտառակություն է ' սկզբից անհաջող քաղաքականություն , իսկ հետո տարիներ շարունակ լռություն , անտարբերություն , որին հաջորդում են ձախողված ահաբեկչական ակտերը և նորից լռություն , անտարբերություն , իսկ հիմա պարզապես ամբողջ տարի Հայաստանի , Արցախի վրա թկած ունենալ , իսկ էտ մի օրը ամբողջ աշխարհով մեկ հավաքվել , հին ծանոթներին տեսնել , կանայք իրենց նոր ոսկեղենը ի ցույց դնեն , իսկ Ազատագրված տարածքները այդպես էլ մնան դատարկ , Հայաստանն էլ դե ինչ ենք անում , մահանալուց առաջ մեր որդիներին որպես պատգամ , կխնդրենք մեր աճյունները կտեղափոխեն հայրենիք :
Հայերի արյունը կապույտ չի , որ հենց էնպես կոտորում են , թուրքերն էլ վայրենի գազաններ չեն , պարզապես պետքա ուսումնասիրել մարդկության պատմության մեջ եղած ցեղասպանությունները ' սկսած 1-ին արիների կողմից իրականացվածից մինչև Ռուանդա , կամ նայել հրեաների օրինակը . լայն թափ առավ անտիսեմիտիզմը , ի հակազդեցություն դրա ստեղծվեց քաղաքական Սիոնիզմը , հիմա մեզ Սիոնիզմի նման բան պետք չի մենք ունենք Հայաստանի Հանրապետությունը , որին պետք է քաղաքական հասունություն , որ այս բոլոր մարտահրավերներին դիմակայի , բայց դե այս պահին բոլորդ էլ տեսնում եք թե ինչա կատարվում , ուֆ արա է լավ չի :
Կարպիս Փաշոյան