Գնաց...
-էս պաշտոնյան հարգանքի տուրք մատուցեց Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցին, էն պաշտոնյան այցելեց Ծիծեռնակաբերդ...
Այնպիսի բուռն կերպով են դա անում, ասես եսիմ ինչ արտառոց դեպք է տեղի ունեցել... Բա կարողա չայցելեն իրենց ազգի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին... Թե էտ էսօրվա այցը շատ առանձնահատուկ դեպքա, որ իրան պարտադիր պետք է տարածել ինտերնետում ու մոտ 20-30 րոպե տևողությամբ Facebook-ում գտնվող բոլորի նյարդերի վրա ազդեք...
Ախր այսօր բոլորը պետք է այցելեն Ծիծեռնակաբերդ, դա բոլորիս պարտքնա, պետք է հարգանքի տուրք մատուցել մեր անմող զոհերի հիշատակին... Բայց չարժի էլի էնքան էժանանալ, որ հարգանքի տուրք մատուցելն էլ դարձնենք PR գործիք, ու այնպիսի աժոտաժով տարածենք այդ ինֆորմացիան, ասես այս կամ այն պաշտոնյան հերոսություն է արել, որ ապրիլի 24-ին այցելելա Ծիծեռնակաբերդ...

 

Գոռ Գեղամյան