Այսօր ապրիլի 24-ն է'Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը:Արդեն 47 տարի այս օրը հազարավոր հայեր գնում են Ծիծեռնակաբերդ'զոհերի հիշատակը հարգելու: Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը:Այս ամբողջ տևական շրջանում այն ճանաչվել է ընդամենը 22 երկրի կողմից:Բայց մի շատ կարևոր բան պետք է նկատել.Հայոց Ցեղասպանության ճանաչման գործնթացի առանցք է դարձել ճանաչած երկրների թվաքանակը:Բայց ինչ կփոխվի,եթե այդ թիվը դառնա 42,82 կամ 102:Ոչ մի նշանակալի բան:Պետք է գիտակցել,որ ճանաչման գործնթացի նպատակը Ցեղասպանության'հենց Թուրքիայի կողմից ճանաչումն ու դրա հետ կապված հայկական հողերի վերադարձն է:Եթե առաջինը գոնե մի փոքր հավանական է'այն էլ ոչ հիմա,ապա երկրորդը'հողերի վերադարձը ուղղակի խելքին մոտ չէ:Ոչ Հայաստանը'սփյուռքով հանդերձ,ոչ էլ առավել ևս մյուս երկրները չեն կարողանա ու չեն էլ փորձի ստիպել Թուրիային մեզ վերադարձնել մեր հողերը.դա ոչ մեկին,բացի մեզնից չի հետաքրքրում:Եթե անգամ մի օր թուրքերը պաշտոնապես ճանաչեն Ցեղասպանությունը,դա ևս առանձնապես բան չի փոխի'լավագույն դեպքում փոքր-ինչ կփոխհատուցեն վնասները,բայց դա էլ ակտուալ չի:Հայկական հողերի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեր միայն 1920-23 թթ.-ին,երբ այն դարձել էր միջազգային դիվանագիտության քննարկման առարկա,սակայն ամեն ինչ լուծվեց Թուրիայի օգտին'այն էլ անվերադարձ:Եվ հայկական հարցի վերջնական անբարենպաստ լուծման հետ մեկտեղ Ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանի օգտին որևէ ռեալ տեղաշարժի հեռանկարները պարզապես անցան պատմության գիրկը:Միջազգային ճանաչման գործնթացը 100-ամյակից հետո չի դադարելու:Կապ չունի,որ արդեն անցել է 100 տարի:Վերջի վերջո ցեղասպանությւոնները վաղեմության ժամկետ չունեն,և 100-ամյակի լրացումից հետո ճանաչումը չի դադարի:Պարզապես նոր երկրների ճանաչմամբ ուղղակի փոքր-ինչ կսփոփվի հայերի ցավը և վերջ:Իսկ ինչու Հայոց Ցեղասպանությունը ընդանուր միջազգային ճանաչում չի գտնում:Հայաստանի կեղմից ոչ բավարար ջանքերի,թե Թուրքիայի միջազգային ամուր հենարանի պատճառով:Երևի թե վերջինը:Ճիշտ դատելու դեպքում պարզ է դառնում,որ ճանաչման գործում նշանակալի ավանդ ունի հայկական սփյուռքը,Հայ Դատը:Իսկ մեր պետության ջանքերը ներկայումս անօգուտ են:Դրա վառ օրինակը հայ-թուրքական արձանագրությւոններն են:2009թ. ստորագրված արձանագրությւոնները'միտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը,ոչ մի օգուտ չտվեց'այլ փոխարենը վնասեց ճանաչման միջազգային գործնթացին:Ուստի անհրաժեշտ է,որ մեր իշխանությունները հետ կանչեն դրանք:Ու վերջապես.ինչպես կարելի է սահման բացել,դիվանագիտական հարաբերությւոններ հաստատել մի երկրի հետ,որը ոչնչացրեց շուրջ 1.5 մլն հայ ու չի էլ պատրաստվում ճանաչել այն:Թերևս միակ երկրիը,որը կարող է ճանաչման գործում ազդեցությւոն ունենալ Թուրքիայի վրա դա ԱՄՆ-ն է:Արդեն 6 տարի այս օրը,ողջ հայությունը սպասում է,թե իր ելույթում ինչ բառ կօգտագործի ԱՄՆ-ի <> նախագահը:Եթե նա ամեն անգամ օգտագործում է <>,<> և նմանատիպ այլ եզրույթներ'բացառությամբ Genocide բառի,և մի օր նա ասի այդ,դրանով ոչինչ չի փոխվի:ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կապված է ողջ NATO-ի շահերի հետ:ԱՄՆ-ը չի ճանաչի այժմ այն,քանի որ Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է,NATO-ի անդամ,վերջապես այնտեղ են տեղակայված ու շարունակվում են կառուցվել NATO-ի ռազմակայանները,և ԱՄՆ-ը հաստատ չի կայացնի այպիսի որոշում,որը վնասի իր շահերին:ՈՒստի եկեք չկառչենք անիրական հույսերից'փոխարենը քայլեր ձեռնարկենք մեր մի բուռ մնացած երկրի ուժեղացման համար:
Հայկ Սահակյան