Մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը ակնարկեց, որ ԱՄՆ նախագահը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հանդես կգա խիստ ծանրակշիռ հայտարարությամբ: Այս "առանձնահատուկ" հայտարարությանը հաջորդեց Էրդողանի աննախադեպ ուղերձը հայ ժողովրդին, որը բնականաբար զերծ չէր թուրքական դիվանագիտությանը բնորոշ երեսպաշտությունից և հուզական "հումանիզմից": Հատկանշական է, որ այսօր Թուրքիայի վարչապետի ուղերձը "ձեն-ձենի" տված ողջունել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը և անձամբ' Ֆյուլեն: Այս ֆոնի վրա կարծում եմ ԱՄՆ նախագահի խիստ ծանրակշիռ հայտարարությունը ավելի շատ նախորդ ուղերձների շարքից կլինի...

 

 

Գերասիմ Բարսեղյան