2005 թվին եմ գրել, 17 տարեկանում... չգիտեմ հիմա կգրեի սենց թե ոչ...ավելի շուտ ոչ: Խիստ չդատեք տակավին պատանուս գրվածքը...
Հայն ապրել է, ապրում է, կապրի
Ապրիլի 24, եղե՛ռն, կոտորած,
Եվ Սուրբ Հայրենիք կոտորածի մեջ,
Ապրիլի 24, սուգ ու հալածանք,
Ցավում է հոգիս, մղկտում անվերջ:
Այդ օրը մշակն իր տանը նստած,
Օրվա հոգսերից հոգնած, խոնջացած,
Սպասում էր կինը լայն սուփրեն բացի,
Որ ընտանիքով նստեին հացի:
Բայց հանկարծ լսվեց գոչյուն ու գոռոց,
Ինչպես կատաղած ոհմակի ոռնոց.
թուրքի ասկյարն էր, խենթի պես գոռում,
Ինչպես կատաղած ցուլը ախոռում:
Ծփում էր Սևանը, մռնչում անվերջ,
Բայց անզոր էր, որ դուրս գար ափերից,
Տեսնում էր ինչպես խամրում էր լույսը,
Հայերի վառվող,կայծակ աչքերից:
Անզոր էր մահակը յաթաղանի դեմ,
Եվ սուր մանգաղն էլ հրացանի դեմ.
Անզեն ժողովուրդ՝ հրոսակի դեմ:
Այդ օրն Արաքսն էր ափերից ելել,
Կանաչն էր կարմիր արյունով ներկվել,
Կայծակն էր հայի ճակատին բեկվել,
Այդ օրը հայոց հողը չէր հերկվել:
Օրն այդ ահավոր խոր վերքեր թողեց,
Հայոց լեռներին խոր վիհեր բացեց,
Բազում հայերի շեն տներ բոցվեց,
Բազում սիրահար հոգիներ խոցվեց:
Բայց հայի ստեղծող արարիչ հոգին,
Ծխացող մոխրից երկինք համբարձվեց,
Նորից արվեստի մեծ գործեր ստեղծվեց,
Հայոց սուր միտքը նորից առկայծեց:
Բռունցքվել է հայը այսօր,
Սեղմել իրար մատներն անջատ,
Տիգրաններ են արդ հարկավոր,
Վարդանվել է ազգս հպարտ,
Ու թուրքն այսօր ինչ էլ անի,
Ու վարհաչի, ոնց որ առաջ,
Հույսս մեծ է, որ կտեսնեմ,
Իմ Ծովից-Ծովն Ղարաբաղված:
ՈՒ կազդարարենք ի լուր աշխարհի,
Որ հայն ապրել է, ապրում է, կապրի:
Գագիկ Մամուլյան