Այս օրերին քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկն աշխատողների աշխատավարձերից պահվող գումարներից պարտադիր կուտակայինի գանձումների և չգանձման դեպքում համապատսխան տուժանքի գումարների բռնագանձնման իրավաչափությունն է: Ուրախալի է, որ ՀՀ նորանշանակ վարչապետը խոստացել է միջոցներ ձեռնարկել տույժերի կասեցման ուղղությամբ: Չնայած այդ ամենին' կոչ եմ անում գործատուներին' նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի ոոշմն մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն' պահումներն օրինական չեն և ձեռնպահ մնան աշխատողների սեփականության իրավունքը խախտող գործընթացին օժանդակելուն: Այստեղ սակայն, ավելի կարևոր խնդիր կա, որ շատ դեպքերում անտեսվում է: Դա արհմիությունների պարտիզանական կեցվածքն ու ոչ իրավաչափ անգործությունն է, որը պայմանվորված է գործատուների ճնշումներով, քանի որ տեղական մակարդակում արհմիությունների ''կյանքը'' կախված է հիմնականում գործատուի ցանկությունից ու վերաբերմունքից:

 

Գևորգ Պետրոսյան