1. Ատելություն տղամարդկանց հանդեպ եւ եսասիրություն
Մարդը մարդու համար գայլ է: Յուրաքանչյուրն իր մասին է մտածում՝ անցնելով ուրիշների գլխի վրայով եւ չմտածելով նրանց զգացմունքների ու մտահոգությունների մասին: Յուրաքանչյուրը կարծում է, որ իր սեքսուալությունն ու գրավչությունը պետք է հնարավորինս թանկ վաճառել: Միեւնույն ժամանակ, մենք մշտապես ստիպված ենք հարգանք, սեր ու քնքշանք խնդրել: Այդպիսի կանայք շատ են սիրում տղամարդկանց անհարմար վիճակի մեջ դնել՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Եթե դուք այդպիսի աղջկա եք հանդիպել, լավ մտածեք, արդյո՞ք պետք է նա ձեզ եւ արժե՞, արդյոք, դրա համար մտահոգվել:
2.Դուք սխալվել եք
Ծանոթանալիս առաջին քայլը սխալ կատարելու դեպքում դուք ներում չեք ստանա: Կանայք շատ քիչ են ներողամիտ լինում այն տղամարդկանց նկատմամբ, ովքեր իրենց սխալ են դրսեւորել: Եթե ծանոթանալիս ձեզ ճիշտ չեք դրսեւորել, շատ փափուկ եք եղել կամ, հակառակը, լկտի, ապա ձեզ նույնպես կմերժեն: Ծանոթանալով աղջկա հետ՝ ուշադրություն դարձրեք նրա վարքագծին. ինչպես է իրեն պահում, նայեք նրա սոցիալական կարգավիճակին ու կրթվածությանը:
3.Դուք վատ ժամանակ եք ընտրել
Աղջիկը զգացմունքային էակ է: Նա կարող է վատ տրամադրություն ունենալ, իրեն անհարմար զգալ կամ պարզապես հոգնած լինել: Այլ ժամանակ ձեզ անպայման այո կասեն:
4.Դուք նրան պարզապես դուր չեք եկել
Այստեղ ոչինչ հնարավոր չէ անել: Կա՛մ դուք նրան դուր եք գալիս, կա՛մ ոչ: Ճաշակին ընկեր չկա:
5. Նա սիրահարված է
Ձեր ուշադրության առարկան արդեն մեկ այլ տղամարդով է տարված եւ ոչ ոք նրան այլեւս պետք չէ:
Անուլ Գրիգորյան