Շատ լավ է,որ մեր երկիրը հնարավոր ամեն կերպ աջակցում է սիրիահայերին,որոնք պատերազմի պատճառով ներգաղթել են Հայաստան:Մեր պետությունը ակտիվ գովազդում է սիրիահայերին,որոնք բիզնես են սկսել Հայաստանում և նրանց հարկային արտոնություններ է տվել:Նաև լավ է,որ Արցախում էլ են տեղավորում փորձանքներից փրկված մեր հայրենակիցներին:Սակայն մի բան է ինձ համար ցավալի:Ինչու նույն կերպ ժամանակին մեր պետությունը չաջակցեց նաև իրաքահայերին?:Սիրիահայերի պես իրաքահայերն էլ ժամանակին մեծ հոսքով եկան Հայաստան,սակայն չստանալով ոչ մի էական աջակցություն հեռացան Հայաստանից:Լավ է գոնե հիմա սիրիահայերի հանդեպ այդպես չեն վերաբերվում:Հայաստանը ժամանակին այս նույն աջակցությունը պետք է ցույց տար ոչ միայն նրանց հայ լինելու պատճառով,այլև՝մեր պետության մեղքով էր,որ կարճ ժամանակում իրաքահայ՝սիրիականից ոչ պակաս բազմամարդ և հզոր համայնքը դատարկվեց:Սադդամ Հուսեյնի օրոք հայկական համայնքը ուներ արտոնություններ և պաշտպանված էր պետության կողմից:Այնտեղի շիաներն ու սուննիները լավ հարաբերությունների մեջ էին հայերի հետ,իսկ քրդական շրջաններում անգամ տեղական իշխանություններում էին ներկայացված հայերը:Հայերը հիմնականում Իրաքում Սիրիայի պես հայտնի արհեստավորներ և գործարարներ էին:2003ին ,երբ պատերազմը սկսվեց հայերը ուղակի մյուս իրաքի քաղաքացիների պես տուժում էին պատերազմից՝չենթարկվելով խտրական վերաբերմունքի տեղացի արաբների և քրդերի կողմից:Հայերը մյուսների պես կիսում էին երկրի դառնությունները և ուրախությունները:Բայց երբ Հայաստանը որոշեց ՆԱՏՕ ի հետ հարաբերություններ զարգացնելու համար խաղաղապահ գումարտակ ուղարկել Իրաք ամեն ինչ փոխվեց:Իրաքցիները սկսեցին ասել հայերին,որ հայերը անշնորհակալ ազգ են,որ իրենց ցեղասպանության ժամանակ ապաստան են տվել,հաց են կիսել իրենց հետ,իրենց հավասար իրավունքներ են տվել,իսկ Հայաստանը այժմ օկուպանտների կողմից զորք է ուղարկում;Կասեք դա խաղաղապահ առաքելություն է,իսկ իրաքցիների համար օկուպանտին օգնել է:Այսպիսով հայերը դարձան նախկին հարևան բարեկամների աչքի գրողը:Հայերը հայտնվեցին սուննիների և շիաների թիրախում՝ թե խաղաղ բնակիչները սկսեցին հալածել հայերին ,թե բոլոր ուղղությունների ահաբեկիչնեչը:Դրա շնորհիվ այժմ Իրաքահայ գաղութը գրեթե դատարկված է:

 

Տիգրան Մկրտչյան