20-րդ դարի սկզբին շնորհիվ Կոմիտասի հայերին վերադարձվեց հայ երգն ու երաժշտությունը մաքրած բորոլ ավելորդություններից, որոնք կուտակվել էին դարերի ընթացքում տարբեր տիպի մշակույթների հետ շփվելու հետևանքում: Հիշեցնեմ, որ թուրքիայում հայկական երգեր երգելու իրավունք չկար առանց հատուկ թույլտվության: Նույնիսկ հարսանիքներին հայկական երգեր կարող էին կատարվել նախօրոք հաստատված երգերի քանակով և անպայման ոստիկանի ներկայությամբ: Թուրքերը շատ լավ էին հասկանում հայ երգի տարածման իրենց համար բացասական հետևանքները: Գուցե տարօրինակ թվա, բայց այսօր նույնպես, հենց հայաստանում կարիք կա հայ երգի տարածման, ու այդ միսիան մնացել է մի քանի նվիրյալների ուսերին, իսկ տեղական հեռարձակողները հասկանալով մաքուր հայկական երգի իրական ազդեցությունը մեզ հրամցնում են դրա աղավաղված տարբերակները:Օտար էլեմենտներով աղավաղված երաժշտությունը տևական ժամանակ լսելուց հետո աղավաղվում է մարդու ինքնությունը, մտածելակերպը և նունիսկ արժեքային համակարգը: Դեռ ոչ հեռու անցյալում հայերը իրենց հավատքի և անաղարտ տեսակը պահպանելու համար պատրաստ էին մահանալ, բայց ոչ երբեք պղծվել կամ հավատափոխ լինել: Ինքնությունը կորցրած հասարակությունը չի դիմադրում գաղութարարին, նամանավանդ երբ մշակութային հակասություններ էլ չի տեսնում: Մեր մտքի գաղութացումը սկսվել է դեռ վաղուց, իմ կարծիքով դա սկսվեց այն օրվանից, երբ հայտարարվեց, որ ազգային գաղափարհախոսությունը կեղծ արժեք է: Հարձակումները Հայի գաղափարհական առանձնահատկությունների վրա եղել են միշտ, բայց դրանք եղել են պաշտոնական հակառակորդների կողմից և միշտ արժանացել են համառ դիմադրության: Հենց միայն այն փաստերը, որ եղեռնից մազապուրծ եղած ժողովուրդը իր հետ փրկում էր մշկութային արժեքները խոսում է նրա մասին, որ երկրի երեսից Հայերի չվերանալու գաղնիքը մշակութային առանցքի շուրջ հավաքվելն է եղել: Չգիտեմ դա արել են գիտակցաբար, թե բնազդով բայց դա փաստ է: Ու հենց դրա համար էլ վերջին տարիներին ներքին թշնամին լայնածավալ արշավանք է սկսել հենց մշակույթի վրա, մասնավորապես ամենատարածված և ազդեցիկ տեսակի՝ ժողովրդական և էթնիկ երաժշտության վրա: Կոմիտասի մաքրած երաժշտությունը ուղիղ է և առաքինի, ինչպես ուղղամիտ և առաքինի մարդը: Իներդ մտածեք, թե ում է պետք հիմա մարդու այդպիսի տեսակը? Արդյոք անհաղթահարելի դիմադրություն չի նման տեսակի հասրակությունը? Այ այդ պատճառով եմ համարում, որ սպասվելիք հեղափոխությունը կարող է լինել կոմիտասյան: Համոզված եմ, որ միայն մեր վերականգնված ինքնությունը կարող է անհաղթահարելի դիմադրություն դառնալ բոլոր տեսակի զավթիչների համար լինի ներքին, թե արտաքին: Միայն վերականգնված արժեքային համակարգով կարող ենք հետագայում ձևավորել այն միջավայրը, որը հիմնովին կտարբերվի ներկայից, հակառակ դեպքում կփոխվեն անունները, իսկ միջավայրը կմնա նույնը, որը կբերի էլ ավելի վատ հետևանքների: Լսենք ու երգենք կոմիտաս: Բացահայտենք նորից մեր իրական տեսակը

 

Վարդան Հակոբյան