Հյուսիսային պողոտայի վերաբերյալ իմ գրառումներով ես վերջը հայտնվելու եմ Գիննեսի ռեկորդների գրքում…Ճիշտ է Հյուսիսային պողոտան հիմա հիշեցնում է Ստալինգրադը պատերազմից հետո կամ Կիևի Մայդանի ավերակները, սակայն այն մաքրել է պետք քաղաքապետարանի, Կենտրոն վարչական տարածքի իմ հարգարժան բարեկամներ: Մեկ-մեկ ոտքով քայլել է պետք մայրաքաղաքի փողոցներով…
Պողոտան շատ մարդաշատ է, սկսվում է զբոսաշրջության սեզոնը, հյուրեր շատ կան Երևանում և այն Հանրապետության հրապարակը Օպերային կապող ամենակարճ ճանապարհն է, իր բրենդային խանութներով, սրճարաններով ու իր արդեն ձևավորված կոլորիտով: Երբեմնի ծառերի քարուքանդ ՙՙ պատվանդանները ՚՚ դարձել են աղբամաններ ու զիբիլանոց…
Հարգելի երևանցիներ, Երևանի հյուրեր՝ հատկապես հարևան երկրից, դուք մարդ եք չէ ի վերջո?...Երբեմն մի ալարեք ու հիշեք այդ մասին…
Իսկ մայրաքաղաքի, Կենտրոնի համապատասխան ծառայությունները, չնայած կատարվող անհասկանալի ու անկազմակերպ շինարարությանը՝ պետք է մաքրեն պողոտան և աղբամաններ տեղադրեն…
Ռոբերտ Մելքոնյան