Հատված Գորկու մասին ֆիլմից. «Մենք Ամերիկայում պաշտում ենք մեր կանանց, ոչ թե ծեծում»...՝ նման կերպ, իբր թե, խրատել են մայրապաշտ ու կնամեծար հայ Արշիլ Գորկուն....մի մարդու,ով պաշտել է իր օտարուհի կնոջը, ում արվեստը մայրությանն է նվիրված ...չեն էլ նշում, որ երբ Գորկին սկսել է կնոջը ծեծել, արդեն հոգեկան հավասարակշռությունը կորցրած է եղել...էստեղ են ասել....հանճարն ընկնում է, թափթփուկները նրա հանճարի արևի տակ հայտնվելու համար հիմար բաներ են սկսում խոսել....ով ուզում է լինի, նրա ուծացած սերունդը, թե ծանոթները...սկսում են սկանդալներ գտնել...որ մի նոր բան բացահայտածի նման հայտնվեն էկրանին ...զզվելի է ու սա ցուցադրում է Հանրային հեռուստաընկերությունը...Հայի բացարձակ որակը, որը կնոջը ու մորը սրբացնում է մի հարվածով օտարուհիների բերանով դառնում է սադիստ, բռնապետ՝ չնշելով լուրջ, բժշկական պատճառները...Տեսեք-տեսեք ամերիկացած սերունդը ինչպիսի համեմատություն է անում հերոսուհիներից մեկի բերանով՝ ....«Մենք Ամերիկայում պաշտում ենք մեր կանանց, ոչ թե ծեծում»...

Հ.Գ.
Գորկին Ագնես Մագրուդերին հանդիպել է 1941-ին, երբ վերջինս ընդամենը 18 տարեկան էր, իսկ ինքն արդեն անցել էր 40-ի շեմը: Բավական կարճ ժամանակ անց զույգն ամուսնացել է և բնակություն հաստատել Նյու Յորքում: Ամուսինների կյանքը ծանր է եղել՝ չունենալով սեփական տուն, երկու մանկահասակ երեխաների ապրուստը հոգալու համար Գորկին ստիպված է եղել պայքարել աղքատության դեմ: 1947-ին մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք և բերել են նկարչի և իր ընտանիքի ճակատագրերի ողբերգական ավարտին. արվեստանոցում բռնկված հրդեհը, որը ոչնչացրել է մոտ 40 կտավ, հետո Գորկու մոտ ախտորոշված քաղցկեղը, որին հաջորդել է վիրահատական միջամտությունը։ Հիվանդությունը, դեղերը խլել են նրա վերջին ուժերը: Այդ պահից էլ Արշիլ Գորկին սկսել է կորցնել հոգեկան հավասարակշռությունը: Ընկճված հոգեվիճակում Գորկին հաճախ վիճել է կնոջ հետ՝ երեխաների ներկայությամբ, նույնիսկ ծեծել նրան: Ագնեսը լքել է Գորկուն, որը քիչ ժամանակ անց ինքնասպանություն է գործել։

Հ.Գ.
Հայ տղամարդը պիտի ընտրի հայուհու...ու վերջ...

 

Դիլանյան Զար