Վերջերս մի տենդենց եմ նկատել, մարդիկ կան որոնք հայ եկեղեցուն վիրավորելուց բավարավածություն են ստանում: Չեմ կարող ասել, թե դրանով ինչ նպատակներ են հետապնդում, բայց եկեղեցուն ու քրիստոնեական հավատքը վիրավորելով ու այդ ընթացքում միասնականության կոչ անելով, դուք հակառակ էֆեկտ եք ստանում: Ես ունեմ հեթանոս ընկերներ որոնց հետ բավականին լավ հարաբերությունների մեջ եմ ու այսքան ժամանակ այդ մարդկանցից մեկ անգամ չլսեցի, որ եկեղեցուն վիրավորեն կամ ասենք քրիստոնյաներին անվանեն ստրուկ: Թե դուք ինչ հավատք եք ընդունում, դա ձեր անձնական գործն է, կարևորը չաղավաղեք քրիստոնեական հավատքը: Վիրավորելով քրիստոնյա Հային ու եկեղեցուն (իմ համար մահմեդական հայնել է հայ, սա էլ նրանց համար, որ չասեն բա մահմեդականները) դուք ջուր եք լցնում տարբեր կրոնական քայքայիչ աղանդների ներկայացուցիչների ջաղացներին, որոնք իսկզբանե հանդես են գալիս ավանդական հայ ընտանիքների դեմ ու նրանց նպատակն է հայ եկեղեցու դերի թուլացումը բուն Հայաստանում:
Էդգար Խաչատրյան