Ինչպես և սպասվում էր, ՍԱՀ Անկախության օրը, դրան նախորդած և հաջոդող ժամանակահատվածում առավել կաճի ակտիվությունը սիրիական ռազմադաշտի բոլոր թեժ օջախներում:
Կառավարական ուժերը նախագահի՝ օրերս հնչեցրած վճռորոշ զարգացումների վերաբերյալ խոստումներին համահունչ, ռազմական գործողությունները հանգուցակետին են հասցնում սիրիա-լիբանանյան սահմանի երկայնքով՝ Դամասկոսի նահանգում, ալ-Կալամունի լեռնային հատվածում, Հոմս քաղաքում նաև նահանգում և այլն:
Իսկ հակակառավարական ուժերն առավել ակտիվ են հատկապես երկրի հարավում, նաև մայրաքաղաքի առանձին շրջաններում, ինչպես նաև հյուսիսում՝ հատկապես Հալեպի շրջանում:
Ինչպես նախապես հայտարարվել էր, կողմերը նախաձեռնել են վճռական գրոհը Հալեպի դեմ: Ռազմական գործողությունների նման թեժացման պայմաններում, երբ դրանք հաճախ ընթանում են խիտ բնակեցված բնակավայրերում կամ դրանց հարող շրջաններում, և դրան հավելած՝ բանակային ստորաբաժանումների կողմից օդուժի ու հրետանու կիրառման, իսկ հակակառավարական ուժերի զինանոցում նոր սպառազինությունների՝ հեռահար նշանառության զինատեսակների, մասնավորապես՝ ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռային համալիրների համալրման պարագայում, հաճախ նաև դրանց անկանոն օգտագործման հետևանքով ահռելի վնաս է հասցվում քաղաքացիական շինություններին, հետևաբար նաև խաղաղ բնակչությանը:
Օրվա ընթացքում համակողմանի տեղեկատվություն է ստացվել նաև Հալեպի հայահոծ թաղամասերի հրթիռակոծման մասին…
Աստված պահապան մեր հայրենակիցներին:

 

Արմեն Պետրոսյան