«Հագուստն ինքնաարտահայտման միջոց է: Եթե դուք փակ մարդ եք, ապա դուք համեստ գույների հագուստ կկրեք, որը չի ընդգծում մարմնի առավելությունները և չեք գրավի այլոց ուշադրությունը: Եթե դուք էքսպրեսիվ մարդ եք, ապա հագուստը կլինի վառ ու ձիգ: Ես շատ եմ սիրում վառ գույներ ու զարդեր: Ես շատ երկար ժամանակ փող չեմ ունեցել, անընդմեջ մրցակցում էի ուրիշների հետ, ինձ վրա ուշադրություն գրավելու համար»,- կարծում է հայտնի երաժիշտ Ֆարել ուիլյամսը:
Նա լուսանկարվել է Madame Figaro ամսագրի համար՝ Ֆլորիդայի տեսարժան վայրերի ֆոնին: