Հարգելի գիտնականներ, գյուտարարներ և հարակից սիրողական մասնագետներ եթե իրոք ձեր արած գյուտը, հայտնագործությունը կամ նորարարական առաջարկությունը իրոք բիզնես հետաքրքրություն է ներկայացնում ապա անպայման կգտնվեն մեծ փող ունեցողներ ովքեր այդ ձեր արած գյուտը, հայտնագործությունը կամ նորարարական առաջարկությունը անպայման կնկատեն ու կաջակցեն ձեզ հանուն իրենց ապագա մեծ եկամութների: Սա է կապիտալիզմի հիմնական օրենքներից մեկը: Պետությունը այստեղ գործ չունի, պետությունը այլ բազմաթիվ հոգսեր ունի որոնք ձեր այս գյուտերից հազար անգամ հրատապ ու կարևոր են երկրի համար:

Եթե մինչև հիմա դուք չեք գտել մի մեծ փող ունեցող բիզնեսմենի ում կհետաքրքրի ձեր արած գյուտը, հայտնագործությունը կամ նորարարական առաջարկությունը ուրեմն այդ ձեր արած գյուտը, հայտնագործությունը կամ նորարարական առաջարկությունը կոպեկի արժեք չունի ու իզուր մի կախվեք պետության փոշերից ձեր արած կաղ գյուտով, հայտնագործությունով կամ նորարարական առաջարկությունով:

Կոնկրետ այս դեպքի մասով: Այո, ապագան այլընտրանքային էներգատեսակներինն է, դա նույնիսկ ես էլ գիտեմ իմ մասնագիտության բերումով և այստեղ կարևորը ոչ թե այս պարզունակ բանը իմանալն է այլ մրցունակ ու էժան տարբերակ ստեղծելն է: Ողջ աշխարհն է աշխատում այդ ուղղությամբ ու եթե իրոք այս պարոնի առաջարկած տարբերակը լավագույնն է այդ ասպարեզում ապա այն հիմա վաղուց պիտի աշխպարհը գրաված լիներ:
Կոչ եմ անում չզբաղվել նոր «Արմենիկումներ» հայտնագործելով:

 

Համլետ Աբրահամյան