Լինում են աշխարհում մարդիկ ովքեր ուղղակի փոխում են աշխարհը, այդպիսի մարդկանց շարքին է պատկանում Չարլի Չապլինը: Մի պահ նայելով նրա կյանքին հասկանում ես, որ մարդկային կյանքը դա մի անսահմանափակ տարածություն է որտեղ կարելի է զարգանալ ու զարգանալ:
Երբ Չապլինը բավականին հարուստ էր ու իրեն կարող էր թույլ տալ ամեն ինչ, նա գերադասեց ապրել 3-րդ կարգի հյուրանոցում: Նա գիտեր չքավոր մարդու կյանքը, ինքը ժամանակին ապրել էր այդպիսի կյանքով, նա թատրոնում սկսել է աշխատել 14 տարեկանում, այդ ժամանկ ինքը դեռ կարդալ չգիտեր և այդ փաստը բավականին դժվարությունների առաջ էր կանգնեցնում սկսնակ դերասանին, սակայն նրա ձգտումը օգնեց նրան հաղթահարել բոլոր դժվարությունները և ահա մենք ունենք Չարլի Չապլին վառ անհատին:
Կյանքում նա տխուր էր բեմում ուրախացնում էր բոլորին, ինչպես նշում են նրա երկրպագուները, որոնք տարեցտարի ավելանում են, «Նա մեր աշխարհում ուրիշ աշխարհով ապրող մարդ էր, նա շատերի համար ստեղծեց կյանք ու շատերին ցույց տվեց կյանքի ճանապարհը»: Իրոք, երբ կարդում ես նրա նամակը ուղղված իր դստերը հասկանում ես, որ նա ապրում էր բոլորի համար, որ նա իր կյանքը նվիրել էր մարդկանց և ցանկանում էր, որ աշխարհում բարություն լինի: Իր աղջնակին ուղղված նամակի վերջին բառերից , «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ' ձգտել եմ լինել մարդ», միայն մեկ բան է հասկացվում, որ նա ցանկանում էր մարդկանց մեջ մարդ տեսնել:
Ծնունդդ Շնորհավոր մարդկային կյանքի պոետ:

 

Էդգար Խաչատրյան