Նոր զրուցում էինք «Ակունք» համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանի հետ: Կարդացի իր էջին դրած նամակը՝ ուղղված մշակույթի նախարարին, երկրի նախագահին: «Ակունքի» անորոշ վիճակի մասին, պետական համույթի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության մասին:
Ոչինչ այնքան չի խոցում հայի սիրտը, որքան այն, որ սեփական պետությունը ճնշում է քո մշակույթը - քո երգը, պարը, լեզուն, բանաստեղծությունը... Շան հոտառություն ունի մեր պետությունը - զգում է, թե ով է իրական արժեք բերում, և փակում է բոլոր դռները: «Ակունքը» անտերության է մատնված, Երգի պետական թատրոնը ծաղկում է: Այդպիսի «պետական» հոտառություն...
Սարգիս Ալավերդյանին գրեցի՝ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԻ: Ու՞մ թողնել մեր անուշ լեզուն, մեր արվեստը: Մեր հազարամյա քաղցրությունը: Կանչենք, ձայն տանք Պաղտասար Դպիրի հետ - ձայն տանք մեր իրական Անկախությանը, մեր դեռ չծնված իրական, արդար Պետությանը.
Ի ննջմանեդ արքայական,
Զարթի՜ր, իմ նազելի, զարթի՜ր...
Լևոն Դռնոյան
Հայք Պետություն
14 ապրիլի 2014թ.
Լևոն Դռնոյան