Գլոբալ առումով Ռուսաստանի դերակատարությունը պայմանավորված է զուտ նրա միջուկային մարտագլխիկներով՝ նրանց կրող հրփիռներով հանդերձ: Տնտեսական մրցակցության տեսակետից ՌԴ-ն գոյություն չունի, որքան էլ դա ոմանց հաճելի լինի, կամ՝ ոչ: Ռուսական նավթն ու գազը զուտ ռուսական երևույթ չեն, և բազմաթիվ այլ երկրներում ևս առկա է այդ հարստությունը, որի վաճառքի համար կատաղի պայքար է գնում արտադրողների միջև: Միաժամանակ, չմոռանանք թերթաքարային գազի ֆենոմենը, որը գալիս է փոխարինելու սովորական գազին: Գիտության զարգացման հետ մեկտեղ առաջ կգան այլ վառելիքային ռեսուրսներ ևս, որոնց առաջ գալն ավելի շատ կախված է ոչ թե գիտության այսօրվա մակարդակից, այլ այն հանգամանքից, թե որքանով է դա կասեցվում վերազգային վառելիքային կոնսորցիումների կողմից: Սակայն եթե գլոբալ առումով դրվի Ռուսաստան – Արևմուտք հակամարտության հարցը, ապա այդ կոնսորցիումները ուզած չուզած կենթարկվեն արևմտյան երկրների քաղաքական իշխանությանը՝ ավելի լավ է կորցնել մի մասը ամբողջը պահպանելու սկզբունքով: Իսկ այսօր Ռուսաստանը չի հաղթահարել և վաղը ևս դժվար թե հաղթահարի նավթագաային ասեղի վրա նստած տնտեսության խոչընդոտը: Լավ կլիներ այդ առումով ծանոթանալ ոչ թե ռուսական վայ-հայրենասիրական նյութերին, այլ իրապես վերլուծական հոդվածներին՝ գրված հենց ռուս վերլուծաբանների կողմից, չնայած դրանց թիվը գնալով փոքրանում է կայսերապաշտական ուռա-հայրենասիրության ֆոնին: Ինչևէ: Խնդիրն այստեղ մեր մեջ է՝ մեր խեղճ ու կրակ ու ՌԴ-ից կախված գոյությունը մենք պրոեկտում ենք Արևմուտքի վրա՝ առանց փորձելու հասկանալ մեր ու այդ Արևմուտքի տարբերությունը:

 

Վախթանգ Սիրադեղյան