Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններն արդեն անցնում են բոլոր սահմանները: Ուկրաինան ավելի քան երբևէ կանգնած է պառակտման առջև, բայց դեռ սա էլ վերջը չէ: Ուկրաինայի պառակտումը ամենաքիչն է, որ կարող է պատահել ստեղծված իրավիճակում: Այս ամենը սպառնում է տարածաշրջանային և ինչու չէ միջագային կայունությանը: Չնայած վերջինի հաշվով շատ առաջ չանցնենք: Ինչպես գիտեք Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը որշում էր կայացրել բանակն օգտագործել արևելքում երկրի դաշնայնացման կողմնակիցների դեմ: Իսկ այդ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարել էր, որ ձեռնամուխ են լինում ձևավորել հատուկ ստորաբաժանումներ երկրի ամբողջ տարածքում, որոնք բաղկացած կլինեն հիմնականում քաղաքցիականներից, կամ էլ ինչպես Ավակովն էր ասել «երկրի հայրենասերներից»: Կիևի այս քայլերին արդեն պատասխանել են Մոսկվայից'Տուրչինովի հրամանը որակելով որպես հանցանք և կոչ անելով Արևմուտքն ետ պահել Կիևին նման քայլերից:
Երբեմն ինձ մոտ այնպիի տպավորություն է, որ Արևմուտքում պարզապես ցանկանում են ամեն կերպ սադրել Ռուսաստանին, որպեսզի վերջինիս ամբողջությամբ ներքաշվի այս հակամարտության մեջ: Ես իրոք չեմ կարողանում ըմբռնել Ուկրաինայի ներկայիս իշխանությունների գործողությունների մեջ որևէ ողջախոհության նշույլ: Նրանք ասում են, որ ամեն կերպ փորձում են պահպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց այդ նպատակին հասնաելու համար գործում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Ես բազմիցս նշել եմ, որ Ուկրաինան այն դեպքն է, որտեղ Ռուսաստանը պարզապես զիջելու ոչինչ չունի և դրա պատճառը միայն Ուկրաինայի աշխարհաքաղաքական դիրքը չէ: Ռուսաստանի համար այդ երկիրն ունի բազմակողմանի նշանակություն: Այն կարլի է ասել սլավոնական ընտանիքի բնօրանն է: Իսկ ներկայիս դրությամբ էլ այդ երկրում ապրում են բազմաթիվ ռուսներ, որոնց ճակատագրի հարցում Ռուսաստանը պարզապես չի կարող դրսևորել անտարբերություն: Էլ չեմ խոսում հասարակ ուկրաինացիների մասին, ովքեր ևս Ռուսաստանի առաջնահերթությունների մեջ բնավ վերջին տեղում չեն: Կարճ ասած անգամ մեծ ցանկության դեպքում Ռուսասանը չի կարող հենց այնպես մի կողմ քաշվել և իրադարձություններին հետևել հանդիսատեսի կարգավիճակով:
Հիմա այս իրավիճակում ես գրեթե վստահ եմ, որ Ռուսաստանը կգնա մինչև վերջ և կներդնի ցանկացած միջոց, որպեսզի իր շահերն Ուկրաինայում պահպանվեն, բայց ես նույնքան վստահ եմ, որ դա անելու համար Ռուսաստանին բնավ ձեռնտու չէ ներքաշվել լայնամասշտաբ ռազմական գործողսւթյունների մեջ: Սա ամենավերջին տարբերակն է, որին կցանկանար դիմել Մոսկվան, քանի որ դա լրջորեն կարող է անկայունացնել հենց Ռուսաստանը:
Այնպես որ ինչպես սկզբում նշեցի սա ուղղակի սադրանք է, որով փորձ է արվում
Ռուսաստանին ներքաշել հակամարտություն մեջ և տանել դեպի կործանում: Միակ բանը որն այս ամբողջ գործընթացում ես առհասարակ չեմ հասկանում դա ուկրաինացիների, կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել, այդ երկրի ղեկավարության դրդապատճառն է: Եթե պարզ խոսենq, ապա ինձ հետաքրքրում է, թե ինչ կշահի ուկրաինացին Ռուսաստանին «վատ» լինելու դեպքում: Ի՞նչ: Ինչո՞ւ պետք է ուկրաինացին համառորեն լինի գործիք Արևմուտքի ձեռքում Ռուսաստանին վնասելու համար: Այ դրա մեջ ես ընդհանրապես ոչ մի տրամաբանության նշույլ անգամ չեն տեսնում:
Վերադառնալով Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումներին' այլևս դժվար էլ է հույս հայտնել, որ այս ամենը չի վերածվի քաղաքացիական պատերազի: Բայց սրա ուղղակի մեղավորները ոչ թե Մոսկվան կամ էլ Կիևն են, այլ' Վաշինգտոնն ու Բրյուսելը: Ասեմ ինչու: Ռուսաստանը լավ էլ կառուցողական առաջարկ էր արել'լուծելու համար այս հակամարտությունը: Առաջարկի ամբողջ իմաստը Ուկրաինայի չեզոք պետություն դառնալն էր: Իսկ ինչպե՞ս դրան պատասխանեց Արևմուքը: Ընդհանրապես չպատասխանեց և թույլ չտվեց իր կողմից լիակատար աջակցություն ստացող Ուկրաինայի հեղաշրջման արդյունքում իշխանության եկածներին գալ Ռուսաստանի հետ համաձայնության: Ահա և վեևջ:

 

Հայկ Թամրազյան