Մեկ տարի անընդհատ գրել եմ այս մասին երբ դեռևս ոչ մի դեպք նույնիսկ հորիզոնի վրա չէր երևում: Այնպես որ այսստեղ' այս հոդվածում բերված բոլոր կետերը ինձ համար բացարձակապես ոչ մի նորություն չեն պարունակում: Վստահ էի որ այսպես էլ պիտի վերջանար այս դրվագը: Արևմուտքը հայտնվեց անփառունակ վիճակում: Եթե գազի փականի ու ձմեռը գազ չունենալու հարցը նույնիսկ մի կողմ թողնենք միևնույն է Արևմուտքը մինչև կոկորդը խրվել է ցեխը Ուկրաինայում իր վարած անհեռատես քաղաքականության պատճառով: Արևմուտքը միջոցներ և ֆինանսական ոչ մի ռեսուրս չունի սոված ու տկլոր Ուկրաինային կերակրելու ու հագցնելու համար եթե Ռուսաստանը ձեռքերը լվանա ու ձեռ քաշի ուկրաինայից ամբողջապես: Դեռ Արևմուտքը պետք է շնորհակալ լինի Ռուսաստանից որ Ղրիմը վերցրեց իր վրա: Դա ահագին կթեթևացնի Արևմուտքի հոգսերը: Դե հիմա գնացեք ու մտածեք թե ինչ կաշա եփեցիք Ուկրաինայում: Այս ժողովրդին եկող ձմռանը ինչ եք անելու հարգելի Արևմուտք, երևի միայն Տեր Աստծուն է հայտնի:

 

Համլետ Աբրահամյան