ՀՀ ԿԳՆ լիցենզավորման հանձնաժողովի նիստին կայացրած որոշմամբ դադարեցվում է Լևոն Օրբելու անվան համալսարանի գործունեությունը:
Ուզում եմ տեղեկացնել այդ բուհի բոլոր այն ուսանողներին, որոնք կցանկանան շարունակել ուսումը, որ ԿԳ նախարարությունը իրենց համար ստեղծելու է համապատասխան պայմաններ:
Այդ ուսանողները իրավունք կունենան շարունակել իրենց ուսումը ցանկացած գործող բուհում' պետական թե ոչ պետական:
Այս տարիների ընթացքում ոչ մի ուսանող չի տուժել կրթության որակի բարձրացմանը միտված մեր քայլերից, բոլորը, ցանկության դեպքում, կարողացել են շարունակել իրենց կրթությունը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԿԳՆ:
Արմեն Աշոտյան