Հարսանեկան զգեստի ոճի ընտրությունը պայմանավորված է միմիայն ձեր նախընտրություններով և կառուցվածքի առանձնահատկություններով: Սակայն շատ աղջիկներ հաճախ չեն կողմնորոշվում՝ որ զգեստն է առավել հարմար իրենց:
Գրեթե բոլոր աղջիներին սազում են լատինական A տառի տեսքով զգեստները՝ ոչ շատ լայն կիսաշրջազգեստով և ընդգծող կորսեթով: Առավել գեղեցիկ այն կդիտվի նրբիկ չափերի հարսիկների վրա, ովքեր այնքան էլ բարձրահասակ չեն: Սա նաև շատ լավ տարբերակ է փարթամ հարսնացուների համար՝ մի կողմից այսպիսի զգեստը թույլ կտա քողարկել կառուցվածքի անհարթությունները, մյուս կողմից հարսնացուն այսպիսի զգեստով շատ «առատ» չի նայվի:
Հարսանեկան դասական զգեստները, որոնք կրում են «արքայադստեր ոճ. անվանումը և աչքի են ընկնում ուռած կիսաշրջազգեստով, առավել գեղեցիկ կնայվեն այն աղջիկների վրա, ովքեր ունեն ընդգծված գոտկատեղ և կրծքեր: Բացի այդ, այս տեսակի զգեստ նախընտրելի է, որպեսզի կրեն այն աղջիկները, ովքեր ունեն լայն կոնքեր և ցանկանում են դա քողարկել:
Կիպ ընդգծող ուղիղ զգեստները հրաշալի կնայվեն բարեկազմ, բայց ոչ չափից դուրս նիհար աղջիկների վրա, ովքեր ունեն միջին և միջինից բարձր հասակ:
Իսկ զգեստները, որոնք «ձկնիկի» կամ «ջրահարսի. ոճով են, շատ գեղեցիկ և սեքսուալ կնայվեն «ավազե ժամացույց. կառուցվածք ունեցող աղջիկների հագին: Աղջիկները, ում գոտկատեղը ընդգծված է, կարող են իրենց ուշադրության կենտրոնում պահել նաև այնպիսի մոդելներ, որոնք ընդգծում են մինչև կոնքերը:
Իսկ նրանք, ովքեր ցանկանում են առավել արտահայտիչ դարձնել իրենց կրծքերը, սակայն խնդիր ունեն գոտկատեղի հետ, կարող են ուշադրություն դարձնել բարձր գոտկատեղով զգեստներին: Իսկ եթե ցանկանում եք կարդալ, թե որ երկարության զգեստն է համապատասխանում Ձեզ, ապա կարդացեք այստեղ: Բացի այդ, դուք կարող եք ընտրություն կատարել՝ ելնելով Ձեր մաշկի և մազերի գույնից: