Պուտինյան Ռուսաստանը, դա Ելցինյան Ռուսաստանը չէ:
Այսօրվա Ռուսաստանը արտաքին պարտքը գրեթե չունի: Փոխարենը իրեն են պարտք:
Ռուսաստանը կայունացման հիմնադրամում ունի լուրջ գումարներ:
Ինչքան էլ Արևմուտքը իրեն պատեպատ է տալիս, միևնույն է, գեոքաղաքական և գլոբալ անվտանգության հարցեր կան, որ առանց Ռուսաստանի մասնակցության չեն կարող լուծվել:
Տիեզերք առանց ռուսական տիեզերանավերի տիեզերագնացներ չեն կարող ուղարկել:
Եվրոպան առանց ռուսական գազի չի կարող, քանի որ Եվրոպա մատակարարող ամենա էժան գազը դա Ռուսական գազն է: Եվ այն, որ Ուկրաինան ոչ միայն չփակեց տարանցիկ գազը, այլ 10% ավելացրեց, նույնպես դրա ապացույցն է:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանը Եվրոպական երկրների հետ տասնյակ միլիարդների, իսկ որոշ երկրների հետ նաև հարյուր միլիարդից ավել գործարքներ ունի կնքած: Եվ ի՞նչ եք կարծում, Եվրոպան ԱՄՆ-ի պահանջով հրաժարվելու էր այդ գործարքներից, երբ ԱՄՆ-ը չէր էլ պատրաստվում փոխհատուցել այդ կորուստները: ԱՄՆ-ը, որի պատճառով սկսել էր համաշխարհային ճգնաժամը, որից Եվրոպան նոր-նոր դուրս է գալիս: ԱՄՆ-ը, որը անազնիվ էր իր գործընկերների հետ, գաղտնալսում էր նրանց և նորից ուզում է խնդիրներ ստեղծել իր գործընկերների համար: Արդյունքում գործընկերները ուղղակի քաղաքավարի մերժեցին:
Ռուսաստանը, որը միլիարդատերերի քանակով երկրորդն է աշխարհում և թույլ է տալիս այդ մեծահարուստներին ներդրումներ անել Եվրոպայում, իսկ Եվրոպան էլ, ի տարբերություն ԱՄՆ-ի, դեմ չէ դրան: Ի՞նչ եք կարծում, Եվրոպան կուզենա, որ այդ ներդրումների ակտիվները Ռուսաստանում արժեզրկվեն:
Նույն կերպ նաև Եվրոպական բիզնեսը իր շահերը ունի Ռուսաստանում և ճնշում է գործադրում իրենց կառավարությունների վրա, որ մեղմեն իրենց քաղաքականությունը:
Ռուսաստանը գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ ներկայացված է, կամ երկրորդն է շուկայում, կամ առաջինը: Ռուսաստանը ամբողջ աշխարհի հետ է այսօր առևտրային կապերի մեջ:
Ռուսական բանակն էլ հզորագույներից մեկն է աշխարհում, իսկ զանգվածային ոչնչացման զենքի քանակով' առաջինը:
Պուտինը, այսօրվա դրությամբ, համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ղեկավարը:
Եթե հավատանք նույն մամուլին, ապա Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումների համաձայն, թե համաշխարհային լիդերներից ում են տալիս իրենց հավանությունը, 93% հարցվողների քվեարկել են Պուտինի օգտին:
Ի՞նչու եմ ես սա գրում: Ուղղակի ուզում եմ ասել, լավ թե վատ, մեծ հաշվով դա մեր երկրի մասին չէ: Մեր իշխանությունները, հանուն իրենց դիրքի, մեր երկիրը դրաձրել են Պուտինի դռան դիմացի տրյապկեն:
Սակայն եթե այդքան փառամոլ ու նյութապաշտ չլինեին, մեր երկիրի հետ հաշվի կնստեին:
Մի բան էլ ասեմ նրանց, ովքեր ոգևորվել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով: Շատ մի ուրախացեք: Մեր ներկայիս վիճակում, եթե Ռուսաստանը քանդվի, մենք մնալու ենք պլատակների տակ:
Մեր երկրի համար համար առաջին խնդիրը, դա լեգիտիմ իշխանություն ունենալն է:
Արման Մուշեղյան