Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր զարմանում կամ զայրանում են այն բանից, երբ Հայաստանում տրամաբանված միտք է հնչում և <տաբռներով> նետվում են այդ մտքի մասին որևէ բան ասելու ու շատ հաճախ այդ միտքը հերքելու կամ քննադատելու:
Այս բանի վրա ոչ զարմանալ, ոչ էլ զայրանալ է պետք, որովհետև երբ մանուկները իրենց համար անծանոթ լեզվով բան են լսում ու չեն հասկանում, նրանց առաջին ռեակցիան շատ տարօրինակ ձևով է արտահայտվում: Ցավոք սրտի Հայաստանի քաղաքական միտքը գտնվում է այդպիսի <մանկական> վիճակում, դրա համար էլ ոչ թե պետք է այդ փաստից զայրանալ, այն այնպես անել, որ այդ <մանուկները> հասկանան ինչ է ասված և փորձեն այս աշխարհում տարբերել թացը- չորից...
Առաքել Սեմիրջյան