Հարգելի Տարոն Մարգարյան
Անցած շաբաթ որդուս հետ այցելեցինք "Հաղթանակ" զբոսայգին և նկատեցինք, որ զբոսայգու տարածքով անընդհատ ավտոմեքենաներ են երթևեկում:
Ամեն տեղ:
Եվ Մայր Հայաստանի մոտ, և խաղահրապարակների և կառուսելների մոտ, նույնիսկ մուտքի մոտ, մտնում են, շրջադարձ են կատարում:
Ահավոր վտանգավոր վիճակ է, հաշվի առնելով երեխաների քանակը զբոսայգում:
Մեծագույն խնդրանք, կամ արգելել մեքենաների մուտքը զբոսայգու տարածք, կամ հանել զբոսայգուց զբոսայգու կարգավիճակը, քանի որ այնտեղ այժմ անհնար է հանգիստ զբոսնել:
Հարգանքով
Երևանի քաղաքացի
Տիգրան Քոչարյան

 

 

Տիգրան Քոչարյան