Միհրան Ծառուկյան' «էլիտար ու բոյով Թաթուլ»-2
Այո վերջապես սիրելիներս, բազմահազարանոց #Միհրանպուպսիկիմսեր երգրպագուհիների խնդրանքով Միհրան Ծառուկյանը «լույս աշխարհ բերեց» իր նոր երգը: Կհարցնենք' ինչի՞ «էլիտար ու բոյով Թաթուլ»-2, քանի որ ոչ վաղ անցյալում «էլիտար ու բոյով Թաթուլ»-1 տիտողսին արժանացավ մեր Արամե ախպերը:
Մեր Միհրան ախպերն էլ, մտածելով, որ Արամեն կարողա ռեստորաններում մի երկու կոպեկ ավել փող աշխատի, հանձն առավ արագի մեջ մեր դատին ներկայացնի ծնունդներում 1000 դոլարից ոչ պակաս երգվող երգ:
Այո Սիրելիներս, մեր շուբիզներսը հաստատատուն քայլերով գնում է ռեստորանաբիզնես: Արամե «Քավոր» երգին ի պատասխան Միհրանը երգեց. «Ծնունդդ շնորհավոր» երգը: Երգը սկսվում է հետևյալ կերպ. «Ժամը 12 խփեց ձեր դուռը ծեծին», բա սիրելիներս, ասեք, որ սա հիրավի նոր խոսք է մեր շուբիզում, հիրավի ոչ մեկս չէինք կարող սենց գրագետ բառեր մտածել: Մեր ՄԻհրանը բոլորիս զարմացրեց իր յուրօրինակությամբ: Ես հիացած եմ:
Շնորհավորում եմ. «Ապեր էս 10000-ը վեկալ մի հատ էն ծննդի երգը երգի» ասող ձյաձաներին, քանի որ ձեր ապերները գնալով շատանում են:
Դե ինչ շնորհավորենք Միհրանին, շուտով նա էլ կարա դուխով ասի. «Ապեր երգս 1500 դոլլարա»:
Շուտով, ի պատասխան այս գիգանտ երգերի, կլինի նաև. «Քեզ տղա է ծնվել շնորհավոր» երգը:
Սպասենք ավելիին' ցուցակը գնալով ընդլայնվում է:
Անկախ Հայաստան