Զանազան նպատակներով սովորույթ է դարձել դրամահավաքությունը՝ բանկային հաշվեհամարով, փողոցներում, այգիներում, այլ հասարակական վայրերում…Գլուխ եմ խոնարհում այդ գործը ազնիվ, նվիրյալ, աստվածահաճո կատարող և հանգանակությանը ակտիվորեն մասնակցող մարդկանց առջև…Կրկին խոնարհվում եմ, սակայն չեմ կարող չկիսվել ինձ հուզող այդ կարևոր, ցավոտ և նուրբ հարցի կապակցությամբ: Անկեղծորեն ես համոզված չեմ, որ բոլորն են ազնիվ, անշահախնդիր…Որ այդ հնարավորությունից չեն օգտվում երկրաչափական պրոգրեսիայով աճող շուստրիները, օստապբենդերները և այլ տականքներ: Այդ դրամահավաքման, հանգանակության ակցիաները, դրանց կազմակերպումը, ընթացքը իմ կարծիքով պետք է անպայմանորեն կանոնակարգվի, հսկվի, այլապես բարեպաշտ և ազնիվ շատ քաղաքացիներ կդառնան մերօրյա ՙՙ Եղջյուր և սմբակ ՚՚ ընկերությունների, զանազան բենդերների զոհը:
Իսկ նման երևույթները գնալով շատանում են…
Ռոբերտ Մելքոնյան