Մաքսային Միության ջատագովներ, ռուսիո գիրկն աճապարողներ, քթից այն կողմ չտեսնող իշխանավորներ, ստորև բերվող թվերը Ձեզ ոչինչ չե՞ն հուշում․ Պուտինի իշխանության գալով՝ Ռուսաստանում Ֆեդերալ անվտանգության ծառայության հաստիքային աշխատակիցների թիվը 80 հազարից հասել է 350 հազարի: 132 միլիոն բնակչության 58 տոկոսը թոշակառու և թոշակի տարիքում է: Բանակի անձնակազմը 1 միլիոն 459 հազար է, ֆեդերալ և արտաքին հետախուզության կառույցներինը՝ 2 միլիոն 140 հազար, ներքին զորքերինը, դատախազությանն ու արտակարգ իրավիճակներինը՝ 2,5 միլիոն, վերահսկողական ու արտոնագրային ծառայություններինը՝ 1 միլիոն 312 հազար, մասնավոր պահնորդականինը՝ 1 միլիոն 775 հազար, բոլոր մակարդակի պատգամավորներինն ու վերջիններիս սպասարկուինը՝ 1 մլիոն 870 հազար, գործազուրկ է 10 միլիոնը: Փաստացի 102 միլոն մարդ չմասնակցելով արտադրությանը՝ սնվում է բյուջեից: Մնում է ընդամենը 30 միլիոն, որում արդյունաբերողներ են, բիզնես ոլորտը ներկայացնողներ, ֆերմերներ, մանուկներ, դպրոցականներ․․․
Երկրում 5 տոկոսը հարուստ է, 95 տոկոսը՝ աղքատ, դրսի բանկերում է օլիգարխների 500 միլիարդ ամերիկյան դոլարի հասնող հարստությունը, միայն Պուտինի ունեցվածքը գնահատվում է 200 միլիարդ: Երկիրը բազմաթիվ վտանգների առաջ է կանգնած՝ տնտեսական, ժողովրդագրական, ամեն պահ սպասելի են սոցիալական ընդվզում, ազգային հողի վրա ու արտաքին բախումեր, գործել են սկսել աղետաբեր սանկցիաները: 2008 թվականի ռուս-վրացական ընդհարման ժամանակ երկրից կես տարում դուրս հոսեց 130 միլիարդ դոլար, ուկրաինական դեպքերից հետո վերջին երկու ամսում արդեն՝ 35 միլիարդ․․․
Հակրիճ թվերով սա է այն միլիտարիզացված, բայց խոցելի միությունը, դեպի ուր ինքնամոռաց մխրճվում եք, այն «ապահով» երկիրը, որի առաջիկա փլուզումը կանխատեսում են նրանց իսկ քաղաքական փորձագետները:
ՀԳ - Թվերը վերցրել եմ «Ближайшее будущее России – балансирование на гряни краха и распада» հոդվածից:

 

 

Արամ Հովհաննիսյան