Ամուսնանալու պայմանները սահմանում էին եկեղեցին եւ Սմբատի Դատաստանագիրքը
ա/ Սեռը. Միեւնույն սեռին պատկանող անձանց միջեւ ամուսնությունը համարվում էր անօրինական եւ հանցավոր
բ/ Մենամուսնություն. Ամուսական միության մեջ գտնվողը չէր կարող առանց ապահարզանի կրկին ամուսնանալ: Եկեղեցին հետապնդում էր նրանց, ովքեր հարճեր էին պահում:
գ/ Ամուսնական չափահասություն. 1243 թ. Սսի եկեղեցական ժողովի յոթերորդ կանոնը պահանջում էր, որ ամուսնանալիս փեսացուն 14 տարեկան լինի, հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան /Սմբատի Դատաստանագիրքը փեսացուի համար սահմանում էր 15-ամյա հասակ ամուսնանալու եւ ասպետների շարքն անցնելու համար/: Համեմատության համար նշենք, որ հրեաները սեռահասուն տարիք սահմանել էին տղաների համար 13 տարի եւ 1 օր, աղջիկների համար 12 տարի եւ 1 օր, հռոմեացիները՝ 14 եւ 12 տարիքը, հույները՝ 15 եւ 13 տարիքը: Լինում էին դեպքեր, երբ ի խախտումն կանոնների, ելնելով քաղաքական նկատառումներից, չէին պահպանվում ամուսնանալու համար օրենքով սահմանված նվազագույն ժամկետները: Այսպես, Լեւոն Մեծագործը, 60 տարեկանում, 1210 թ., ամուսնացավ Կիպրոսի թագավորի քրոջ հետ, ով ընդամենը 11 տարեկան էր: 1222 թ. արքան իր յոթամյա դուստր Զապելին ամուսնացրեց Անտիոքի իշխան 18-ամյա Ֆիլիպի հետ: Կամ, 12-ամյա Լեւոն Դ-ին ամուսնացրին Լուսինյանների 7-ամյա արքայադստեր հետ:
Անհրաժեշտ էր ամուսնացողների կամավոր համաձայնությունը, միեւնույն դավանանքին պատկանելը /սա էլ քաղաքական նպատակներից ելնելով հաճախ անտեսում էին/, 1243-ից՝ ամուսնացողների միջեւ յոթը «պորտ» /սերունդ/ հեռավորությունը...