Քրեական օլիգարխիան հանրության մոտ պատկերացում է սերմանել, որ վարչապետը՝ դա “երկրի համար դրսից փող բերողն է”։ Իրականում
Հայաստանի վարչապետն այն մարդն է, ում կարելի է վստահել տարեկան առնվազն երկուս ու կես միլիարդ դոլարի ներդրումը մեր հանրության համար կարևորագույն խնդիրների լուծման գործում։ Եթե ես 2013թ ընտրվեի նախագահ, ապա առաջին հերթին այդ պաշտոնը կառաջարկեի Ռուբեն Վարդանյանին։
Սերժ Սարգսյանի դրությունն այսօր էապես այլ է։ Վարաչպետի պաշտոնը դա վերջին բանն է Հայաստանում, որ նա կարող է վաճառել։ Ճիշտ կլինի, որ վարչապետի և նախարարների պաշտոնների պոտենցիալ գնորդները սթափ գնահատեն երկրի ներքին ու արտաքին դրությունը, գեոպոլիտիկ միջավայրը և միայն դրանից հետո որոշում կայացնեն իրենց կոռուպցիոն ներդրումների վերաբերյալ։ Դա կպաշտպանի ապագայում իրենց թե Սերժ Սարգսյանից, թե հայ ժողովրդից դժգոհ մնալու հնարավորությունից։
Անդրիաս Ղուկասյան