Այսօր, 06 ապրիլի 2014 թվականի, ՌԴ ամենաարևմտյան քաղաքում՝ Կալինինգրադում, տեղի է ունեցել Հայ համայնքի կողմից կազմակերպված հավաք, ի պաշտպանություն Սիրիայում ապրող հայ համայնքի ինչպես նաև անմեղ զոհերի, որոնք զոհվել կամ լավագույն դեպքում դժբախտացել են Թուրքիայի ու «առաջադեմ» Արևմտյան երկրների թեթև ձեռքով:
Հավաքը կազմակերպել էր Կալինինգրադի Հայկական համայնքը, Հայկական Մշակութային Կենտրոնը և Հայ Առաքելական Եկեղեցին:
Կիրակնորյա աղոթքից հետո, երբ քահանան պատմեց վերջին նորությունները Սիրիայից, թե ինչպես է Հայկական եկեղեցին կրկին անգամ իր տանիքի տակ առել բազմաթիվ հայերի, բոլորը շարժվեցին դեպի Կալինինգրադի կենտրոն, որտեղ և անցկացվեց հավաքը:
Հավաքին ներկա էին մեր համայնքի ղեկավար կազմը, ի դեմս Հայաստանի Պատվավոր հյուպատոսի Կալինինգրադ քաղաքում, պարոն՝ Յու. Կոջոյանի, հայազգի մշակութային գործիչների, գիտնականների, ինչպես նաև պարզապես մշտապես կամ ժամանակավոր բնակվող մեր հայրենակիցները:
Ներկա էին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոստիկաններ, որոնք հսկում էին, որպեսզի կանխվի ցանկացած պրովոկացիա, ինչպես նաև մարզի տարբեր ղեկավար այրեր:

 

 

 

 

 

 

 

 

Արշակ Աշտողյանց-Խաչատուրյան