Թուրքիան երկու նպատակ է հետապնդում իր տարածքում իսլամիստ ծայրահեղականներին մարզելով և իր տարածքից Սիրիա ուղարկելով:Բոլորին հայտնի է նրա պլանները սիրիական կոնֆլիկտի հետ կապված,բայց չգիտես ինչու չենք ուզում նկատել նրա հեռահար նպատակը:Անկախ նրանից թե մեր Քեսաբ կամավորներ ուղարկելու կոչեր կ լինեն թե չե Թուրքիան մտադիր է հարմար առիթի դեպքում այդ նույն ուժերին օգտագործել մեր դեմ:Ուղակի համընկնում չէ,որ 2011թվականից մեծ թվով ազերի ջիհադականներ են մասնակցում սիրիական կոնֆլիկտում.նրանք փորձ են ձեռք բերում նաև հետագայում,որ երեսատեղ ունենան իրենց ահաբեկիչ եղբայրներին խնդրեն սփյուռքի հայերի և Հայաստանի դեմ պատերազմել:Հնարավոր է թուրքերն ու ազերիները պետական մասշտաբով մեր դեմ ագրեսիա չսանձազերծեն և միայն այդ ահաբեկչական խմբերին մեր դեմ օգտագործեն:Մենք պետք է դա փորձենք կանխել:Կանխել կարելի է կապեր հաստատելով նրանց ֆինանսական հովանավոր երկրների հետ,որոնք են Սաուդյան Արաբիան,Քաթարը:Քաթարի հետ որոշակի հարաբերություններ ունենք,հիշենք նրանց էմիրի տված ֆինանսական օգնությունը սիրիահայ մեր հայրենակիցներին,որոնք Հայաստանում են ապաստանել:Մնում է Սաուդցիների հետ կապեր հաստատել հնարավորինս սերտ և ի չիք դարձնել թուրքերի պլանները:Պետք է նաև իսլամական աշխարհում մեր դաշնակիցների ներուժը օգտագործել,օրինակ Իրանի և Լիբանանի Հեզբոլլահի:Ինչևե նաև պետք է պատրաստվել այդ բախմանը իսլամիստ արմատականների հետ:Պետք է երկու սցենարներով էլ աշխատենք սփյուռքի և Հայաստանի ողջ ուժերին մոբիլիզացնելով:Եկեք իրար չ մեղադրենք Քեսաբի հետ կապված կոչերի համար.Քեսաբ ուժեր ուղարկելու մասին հայտարարեինք թե չե միևնույնն է ազերներն ու թուրքերը փորձելու են մեզ և իսլամիստ արմատականներին իրար հետ կռվեցնել:Պատրաստվենք:

 

 

Տիգրան Մկրտչյան