Թեև այժմ ռուսաստանյան իշխող վերնախավը հպարտանում է երկրի երբեմնի փառքի ու հզորության վերականգնման և սեփական վճռականության ու քաղաքական հեռատեսության առարկայական ապացույցը հանդիսացող տարածքային ձեռքբերումներով, այնուամենայնիվ, այդ երկրին առաջիկայում լրջագույն մարտահրավերներն են սպասում: Ու խոսքն, այս դեպքում, արևմտյան տերությունների ու նրանց մերձավոր դաշնակիցների կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառելիք պատժամիջոցների անմիջական հետևանքներին չի վերաբերում: Առաջիկայում Հայաստանը մնալու է ռուսական ճամբարում՝ դրան է հակված հայկական իշխանական ու, առհասարակ, քաղաքական վերնախավի մեծ մասը:
Դա նշանակում է, որ մեր երկիրը ստիպված է լինելու ռուսների հետ կիսել առաջիկայում նրանց սպասվող ծանր փորձությունները: Հավանաբար ունենք երկու-երեք տարի ժամանակ և այդ ընթացքում պիտի կարողանանք մեր մեջ գտնել ու գործի դնել այն որակները, որոնց գործադրմամբ հնարավոր կլինի դիմագրավել հասունացող նոր մարտահրավերներին:

 

 

Արման Մելիքյան