Այս ամենի ականատեսը լինելով միտքս եկավ մի հին հայկական առակի իմ մոդեռնիզացիայի ենթարկված տարբերակը ՝
Մի օր մի շատ «փիս» վարչապետի նազիր-վեզիրները լուր են տալիս, որ մի ծեր կին ամեն Աստծու օր աղոթում է վարչապետի առողջության համար: Իմանալով իր «փիս» լինելը՝ վարչապետը հրամայում է իր մոտ կանչել կնոջը: Նազիր-վեզիրները անմիջապես կնոջը բերում են վարչապետի մոտ.
-Էլ վատ բան չմնաց, որ չանեմ, թալանեմ, ավերեմ երկիրը, է՛լ օֆշորային գոտի, է՛լ կենսաթոշակային պարտադիր համակարգ, է՛լ երկրի գանձարանի աճուրդ, էլ «Նաիրիտ», էլ տնտեսական աճի պլանների չկատարում:Ի՞նչու ես աղոթում իմ համար:
Կինը վախվխելով պատասխանում է.
-Քո նախորդին անիծում էի ամեն Աստծո օր,մահն էի ուզում, վատն էի ցանկանում, բայց դարձավ նախագահ...վախենում եմ քեզ էլ անիծեմ դու էլ դառնաս նախագահ ու իրենից վատը լինես...

Առակս ի՞նչ կցուցանե... դեռ հարց է՝ սա լավ էր, թե՝ վատ

 

Գագիկ Մամուլյան