Ձյուն եկավ նաև ՀՀ վարչապետի գլխին
Պայթե ֆեյսբուքը. Հրաժարական է տվել արդեն EX վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսօր կայացավ կառավարության հերթական նիստը , որի ժամանակ տվյալ պահին գործող վարչապետը, փորձեց ցեխից չոր դուրս հանել կառավարության որոշումը կապված «պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի հետ , ձեռքը վերցնելով քլունգը հայտարարեց , որ ինչևէ ՍԴ-ի որոշումից անկախ օրենքը գործելու է մինչ սեպտեմբեր ամիսը: Նիստից հետո վարչապետը բավականին լուրջ էր , չէր ժպտում և առանց խոսք ասելու դուրս է եկավ դահլիճից :
Հիմա' ուրախ լուր գործազուրկ տնտեսագետներին, կառավարությունում ազատվել է աշխատատեղ , նոր վարչապետը սակայն , պետք է կարողանա ամեն հինգշաբթի «կռուտիտ»-ի ժանրին հավատարիմ մնալ և արդարացնել նախորդ հինգշաբթի օրվա «ԲԼԹերը»:
Ի՞նչ տեսավ ՀՀ քաղաքացին վարչապետի օրոք:
1. Իմացավ ինչ է՞ իրենից ներկայացնում օվշորը:
2. Ծանոթացավ բենթլի ունեցող և սեփական բիզնեսը զարգացնող թեմի առաջնորդի ակտիվ գործունեության հետ:
3. Եվս մեկ անգամ ունեցավ տնտեսական անկում , գնաճ , արտագղթի ռեկորդային թվեր :
4. Ունեցավ սեփական Ipad, չնայած էկոնոմիկայի տեսակետից ծառացած խնդիրներին:
5. Պարզեց ինչպե՞ս մի քանի տարում անկախ հանրապետության տնտեսության «հերն անիծել»:
Իհարկե սա դեռ Տիգրան Սարգսյանի կողմից մատուցված դրական լիցքերի ընդամենը մի մասն է , իսկ նրա հրաժարականի վերջին և հուզիչ նոտան էր EX վարչապետի ուղերձը: Վարչապետը հասցրեց համբուրել իր աշխատակիցների թաթիկները վիրտուալ և ռոմանտիկ ճանապարհով , չանցած մեկ ժամ գրառում կատարելով սեփական ֆեյսբուքյան էջում:
Այո սիրելիներս' ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԻՆ : ‪#‎SAVEվարչապետ‬

 

 

Անահիտ Միքայելյան