<Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը>: Հատված ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի ընդունած որոշումից:
Ինչ է ստացվում?
Մինչև Սեպտեմբերի 30-ը գործողության մեջ է մնալու նույն Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող և ԱՆՎԱՎԵՐ ճանաչված իրավական կանոնակարգումները?
ՀՀ Կառավարությունը շարունակելու է տնօրինել ոչ իր սեփականությունը?
Ֆիզիկական անձիք զրկվելու են իրենց սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման բացարձակ և անօտարելի իրավունքից?
Սահմանադրութանը հակասող ճանաչված բոլոր տեսակի իրավական կանոնակարգումները պետք է ճանաչվեն առոչինչ և հանվեն գործողությունից ՍԴ որոշման հրապարակման պահից, այլապես ամեն օր և ամեն ժամ կատարվում է ՀՀ Սահմանադրության խախտում և ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները գտնվում են շարունակական և անընդհատ խախտման մեջ:
Իսկ որևէ մեկը կարող է ասել թէ ինչ է լինելու սեպտեմբերի 30-ից հետո?
Վերադարձնելու են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավական նորմերի գործողության ուժով ՀՀ քաղաքացիներից անօրինական պահված գումարները? եթե այո, ապա ինչու շարունակել պահել այդ գումարները' մեծացնելով պետության ֆինանսական պարտավորությունները: Եթե շարունակեն ՀՀ քաղաքացիների աշխատավարձից պահել կուտակային կենսաթոշակային գումարները' առանց ստանալու նրանց համաձայնությունը, նշանակում է որ սեպտեմբերի 30-ից հետո ոչինչ չի փոխվելու և այս համակարգը մնալու է պարտադիր' ի հակասումն ՍԴ որոշման:
Հայաստանի Հանրապետությունում կա որևէ ինստիտուտ կամ պաշտոնատար անձ, որ կարող է պատասխանել այս հարցերին?
Մեծապես հուսով եմ որ կա և ուրեմն ակնկալում եմ հստակ և կոնկրետ պատասխան առաջադրված բոլոր հարցերին:
Արթուր Ղազինյան