Ինձ ուղղակի զարմացնում են մարդիկ, ովքեր նպատակասլաց փորձում են ամեն ինչ ավիրել ու կասկածի տակ դնել: Մի մասը հատուկ պլանավորած օրակարգով, մյուս մասը էշ-էշ:
Էլ ՎարդանՄամիկոնյանին պետության կործանիչ, Երևանը հարյուր տարեկան, Մաշտոցը պլագիատոր, Չարենցը 'գոմիկ, Նժդեհը դավաճան ու ֆաշիստ, Նոյը Մասիս չի իջել, հայերը 'եկվոր, արցախահայերը' ալբանացի և այլն և այլն
Հա հասկացանք, խնդիրներ ունենք, բայց իմաստը որն ա դարերի ընթացքում ձևավորվածը դնելն ու լոմելը ?
Հա, կարող ա ոչ Հայկ ա եղել, ոչ էլ Բել ա սպանվել, բայց ինձ լիքը դզում ա , որ սենց առասպել կա, ու ամեն անգամ Հայկի արձանի կողքով անցնելիս, ես ինձ հայ եմ զգում:
Հիմա Նոյը ուր ա իջել, իրա գործն ա, բայց Մասիսը իմ համար ամենամեծ սրբություններից ա, ու ես ինձ լավ եմ զգում, ամեն անգամ տեսնելով բիբլիական լեռը: Մաշտոցը երազում ա տեսել, ուրիշից ա վերցրել ինչ ա արել, եթե նույնիսկ արել ա,լավ ա արել, հալալա իրեն, բայց ես իր ստեղծածով եմ հայ մնում:
Վարդանը ում ա կոտորել, ինչ ա արել, ինքը իմ ու իմ երեխաների համար եղել է , կա ու կլինի համար մեկ հերոսը, համար մեկ զինվորը:
Նժդեհը էտքան բան ա արել հայերի համար, որ եթե սաղ կյանքը կազինոներում անցկացներ, մեկա , որևէ մեկի մտքով անգամ չպետք է անցներ սխալ արտահայտվեր իր հասցեին:
Թողեք ինձ իմ առասպելների, իմ հեքիաթների, իմ հերոսների, իմ պատմության հետ: Ազգի պատմությունը կասկածի տակ դնելու տեղը, ինքներդ մի բան կերտեք: Ու մի մտածեք, որ դուք ամեն ինչ ջարդելով պռադվինուտի եք մնալու:
Մի քանի սերունդ անց, ձեր նմանները ձեզ գող ու պոռնիկ կհանեն, մտածեք, արդյոք դա ձեզ պետք է:
Տիգրան Քոչարյան