Երեկ Սահմանադրական դատարանը կայացրեց մի շատ կարևոր և պատմական կարևորություն ունեցող որոշոմ, բայց ինչպես և սպասելի էր այդ կայացված որոշումը առաջացրեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները սկսեցին շահարկվել բոլոր շահագրգիռ կողմերի միջոցով: Կարճ ասած կա հիմնականում երկու կարոև հարց'
1. Արդյո՞ք մարդիկ պետք է շարունակեն վճարումներ կատարել պարտադիր կուտակային համակարգին, թե' ոչ:
2. Վերադարձվելո՞ւն են իրենցից գանձված գումարները, թե' ոչ:
3. Ինչո՞վ է պայմանավորված ՍԴ որոշման այն կետը, որի համաձայն համակարգի վիճահարույց կետերի վերաբերյալ կայացված որոշումը ուժի մեջ է մտնելու Սեպտեմբերի 30-ից հետո:
Այս հարցերի պատասխանը երեկ փորձեց տալ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության «բանաձև» հաղորդման ժամանակ:
Այսպիսով այս մարդը շատ հստակ ասաց, որ ՍԴ որոշումները հիմնականում ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բայց ՍԴ-ն այն մարմինն է, որ կարող է փոփոխել իր որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակացույցը: Իսկ քանի որ «Պարտադիրը» դեպքը շատ յուրահատակում է, ՍԴ անդամները որոշում են կայացրել հետաձգել իրենց որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ Թոխյանի տվյալ օրենքի հետ փոխկապակցված են տասնյակ օրենսդրական ակտեր և կառավարության որոշումներ, որոնք ևս անհրաժեշտ է փոփոխել, քանի որ դրանք նույնպես չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանը: Վերջինիս խոսքերով, եթե իրենք հետաձգելու մասին որոշում չկայացնեին, ապա դրանով իսկ կոչնչացնեին մեր աբողջ իրավական համակարգը:
Սա այսպես ասած այդ որոշման դրդապատճառների մասին:
Ինչ վերաբերում է սրանից շատ ավելի կարևոր հարցին, թե արդյոք մարդիկ պետք է շարունակեն վճարումներ կատարել, Թոխյանն այս անգամ ևս տվեց շատ հստակ պատասպան, համենայնդեպս ինձ թվում է, որ այդ պատասխանը հստակ էր:
Այստեղ խնդրում եմ լինել շատ ուշադիր: Ասվեց ընդհանուր առմամբ հետևյալը. «օրենքը շարունակում է գործել մինչ սեպտեմբերի 30-ը: Այնպես որ գործատուն կարող է շարունակել Ձեզանից գանձել կուտակայինի վճարները, ԲԱՅՑ մյուս կողմից քանի որ հենց այդ պարտադիրի մասը ճանաչվել է հակասահմանադրական, գործատուն չի կարող ստիպողաբար իր աշխատողից գանձել այդ վճարները, իսկ եթե նույնիսկ գանձի, ապա ստիպված կլինի սեպտեմբերի 30-ից հետո, երբ այդ դրույթները դե յուրե ճանաչվեն հակասահմանադրական, կատարի ՍԴ որոշումը և վերահաշվարկ կատարի' բոլոր ամիսներին գանձած գումարը վերադարձբելու իր աշխատողին' Ձեզ:
Մի խոսքով, անգամ եթե կառավարությունը պնդի, որ պարտադիրը շարունակելու է գործել, ապա դա կարող է անել մինչ ամսի 30-ը, քանի որ Հոկտեմբերի 1-ից այդ օրենքի հիմնական դրույթները, մասնավորապես պարտադիրի պահը, համարվելու է հակասահմանադրական և ինչքան էլ կառավարությունը մինչ այդ ժամկետը փոփոխի այդ օրենքը այն այլևս պարտադիր լինել պարզապես չի կարող, քանի որ հենց պարտադիրի պահը ինքնին հակասահմանադրական է:
Հայկ Թամրազյան