Բորուսիան խայտառակ պարտություն է կրում Մադրիդում, թերևս մենք ազգովի պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մեր Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ԳՌԱՆտ ակումբում ու պետք է համակերպվենք նաև այն մտքի հետ, որ Հենրիխն իրեն լավ չի դրսևորում Բորուսիայում: Պատճառները կարող են շատ լինել, բայց այն, որ նա չկարողացավ փոխարինել Մարիո Գյոտցեին դա ակնհայտ է: Հուսով եմ' եկող մրցաշրջանում Հենրիխի խաղը կստացվի և նա այլևս չի փոխարինվի ամեն խաղում ու մենք կուրախանանք նրա խաղով: Օրինակ Ռեալ-Բորուսիա խաղի ժամանակ նա երկու անգամ լավ հնարավորություն ուներ գրավելու Կասիլիասի դարպասը, բայց էլի չստացվեց ու չստացվելը Բորուսիայի համար վերջերս դարձել է սովորական բան: Մի խոսքով' շատ անտրամադիր եմ

 

 

Զոհրապ Եգանյան