Վաղը «Բարսելոնա»–«Ատլետիկո» Մադրիդ և «Մանչեսթր Յունայթեդ»–«Բավարիա» հանդիպումներով մեկնարկում է Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակիչը։
Իսպանական թիմերի հանդիպումը հատկապես ինտրիգային է, որովհետև այս թիմերը համառ մրցակցություն են ծավալել նաև Իսպանիայի չեմպիոնի կոչման համար։
Այս պահին Եվրոպայի թերևս ամենաուժեղ թիմը՝«Բավարիան» հրաշալի է հանդես գալիս Գերմանիայի առաջնությունում ու ժամանակից շուտ նվաճել է չեմպիոնի կոչումը։ Ըստ այդմ՝ գերմանական ակումբն իր ամբողջ ներուժը կենտրոնացնելու է Չեմպիոնների լիգայի վրա։ Նույնը, սակայն բացասական իմաստով, կարելի է ասել մյունխենցիների հակառակորդի՝ «Յունայթեդի» մասին։ Մանչեսթերցիները շատ անկայուն են հանդես գալիս Անգլիայի ընթացիկ առաջնությունում և առավելագույնը կարող են պայքարել չորրորդ տեղի համար։ Անգլիական ակումբը առաջնության անհաջողությունը գուցե կոմպեսացնի Չեմպիոնների լիգայում։

 

 


Սուրեն Սուրենյանց