1.Ամեն օրը նորի սկիզբն է: Մի կառչեք նրանից, ինչ երեկ էր, այսօր նոր կյանք է, և եթե երեկ ինչ-որ բան չէր ստացվել, այսօր դուք կփորձեք կրկին ու կրկին:

2.Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ավելի հեշտ է ապրել այնպես, ինչպես կաս, քան դառնալ ուրիշի պատճենը:

3.Մի բողոքեք: Դադարեք բողոքել սեփական խնդիրներից և հետամուտ եղեք դրանց լուծմանը:

4.Նախաձեռնող եղեք: Մի սպասեք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն ինչ-որ բան պետք է անի, ինքներդ գործի անցեք:

5.Մի մտածեք այն երոևւթյների մասին, որոնք չեք կարող փոխել, դրա փոխարեն կենտրոնացրեք ձեր ուշադրությունն այն բանի վրա, ինչը ի վիճակի եք փոխել:

6.Կենտրոնացեք «ինչ» հարցի վրա, այլ ոչ թե' «ինչպես»: Նախ հասկացեք, թե ինչ եք ցանկանում և հետո կորոշեք, թե ինչպես եք դա անելու: Եթե դուք բաց եք նոր հնարավորությունների համար, ուրեմն ամեն ինչ էլ հնարավոր է:

7.Հնարավորություններ ստեղծեք:Դուք կարող եք սպասել, որ հնարավորությունն ինքը հայտնվի ձեր կյանքում և կարող եք ստեղծել այն:

8.Ավելի գիտակցված ապրեք: Փորձեք շեղվել արդեն փորձված ստանդարտ ուղղուց և նորովի նայել կյանքին:

9.Պատասխանատու եղեք սեփական կյանքի համար. դուք և միայն դուք եք որոշում, թե ինչպես ապրել: Սոցիալական կայքերում անցկացված ժամերը արդյունավետ չեն, որքնա ուսման վրա ծախսված նույն ժամանակը:

10.Սահմանեք կյանքի ձեր սկզբունքները և ապրեք դրանց համապատասխան: